Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատրաստ են ինձ օգտակար լինել, եթե ես ուզեմ գրել ոևէ նամակ կամ տեղեկագիր։

Պատմական հայ ճարտարապետության հրատարակությանս2 շարունակությունը գուցե շատ երկար տևե, ինչպես ըսի նյութականի սղության պատճառով, ուստի եթե հնարավոր կլինի, լույս տեսած հատորներս գերմաներենի թարգմանել, ես առանց ոևէ ակնկալության ուրախությամբ կդնեմ թարգմանիչին տրամադրության տակ բոլոր կլիշաները, որով կկարծեմ քիչ մը հեշտացուցած կլինիմ գործը։

Հատկապես կխնդրեմ, որ իմ գործերուս առթիվ լույս տեսած ռեցենզիաներ3 ինծի ալ խրկվելու շնորհ լինի, որո փոխարեն այժմեն կհայտնեմ իմ սրտագին շնորհակալություններս։

Այսօր նամակիս հետ միաժամանակ փոսթին կհանձնեմ մինչ ցարդ լույս տեսած հոդվածներս ինստիտուտի անունով։

Ընդունեցեք հարգանքներս
Թ. Թորամանյան

Հասցես T. Toramanian (Architecte) Alexandrapol
Russie-Covcase


102. ՆԻԿՈԼԱՑ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1912, 8 հունվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ տեր,

Այս տարվան Կովկասի գարնանանման ձմեռեն, եթե չի կարողացա օգտվել՝ իմ բուն նպատակիս համար, արտոնաթղթիս1 մինչև այսօր չի հասնելուն պատճաոավ, գոնե մոտակա շրջակայքը տեսնելու հնարավորություն ունեցա։ Եվ քանի որ հետաքրքրական կհամարեք տված տեղեկություններս, այդ պատճառով ալ կհամարձակիմ այս նամակովս ալ Ձեզ զբաղեցնել փոքր ինչ։

Քաղաքես 10—12 վերստ հեռավորության վրա Ղափըլի անունով մի գյուղ կա, որուն մեջ կիսականգուն է հավանաբար 11—12-րդ դարերեն մնացած2 մի բերդ։ Սակայն բերդի հիմերը, որ 4—5 մեթր բարձրություն ունին շուրջանակի, երբեք չեն նմաներ քրիստոնեական շրջանի արվեստագործության. պինդ որձաքարի ահագին զանգվածներով է, որ շինված են։ Այս բերդեն 2—3 վերստ հեռավորության