Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, բլուրի մը կատարին դարձյալ կա անտաշ քարերով շինված մի բերդի մնացորդ, բայց հիմերը արդեն հողին հավասարած։ Այս երկու բերդերու մեջտեղ ընդարձակ տարածության վրա ցրված են անթիվ բնակարաններու և շենքերու մնացորդ հիմեր, բայց շատ քայքայված ու հողին հետ խառնված։ Այս բոլոր հիմերը բերդերու հիմերուն նման առանց բացառության շինված են անտաշ, կոպիտ և մեծամեծ որձաքարերով, որոնցմե մեկուն լուսանկարը կդնեմ նամակիս մեջ իբրև նմույշ3։ Ես հակված եմ հավատալու, որ սա եղեր է հեթանոսական շրջանի մի քաղաք, թեև 11—12-րդ դարերուն ալ հայ բնակչություն ունեցեր է մասամբ, որովհետև կան եկեղեցիի մը և մատուռի մը մնացորդ, որոնց քովեն հայերեն արձանագրությանց կտորները գտնված են և քանդակազարդեր, որոնք 11 — 12-րդ դարերու ոճին կպատկանին։

Գյուղացիք շատ բաներ կպատմեն հեթանոսական գերեզմաններու և անոնց մեջեն գտնված հեթանոսական իրեղեններու մասին: Ի միջի այլոց ցույց տվին քարե դագաղի մը, որ անասնոց ջուր խմցնելու համար իբրև գուռ կգործածեն։ Անհայտ ժամանակներու մեջ շինված կավյա խողովակներու մեջեն այսօր ալ ջուրը առատորեն կվազե և գյուղացիք առավելապես կօգտվին այդ ջրերեն, թեև անխնամ պահելով՝ հետզհետե փճանալու վրա են։

Ւնչ որ ավելի ուշագրավ է ավերակներուն մեջ, հարթավայրի մը վրա կա մի հսկա արվեստական բլուր, որուն երկայնությունը մոտ 150, իսկ լայնությունը թերևս 50 մ<ետր>ե ավելի է։ Գյուղացիք վրան արտ շիներ են։ Շուրջը պարիսպի մնացորդ ալ կա։ Այս բլուրին ավանդական անունն է Շահ—թափա: Ընկերներուս կարծիքով սա մի հեթանոսական կուրգան5 է, թեև ոչ մի կասկած չիկա բլուրին արվեստական լինելուն, միայն անոր անհամեմատ մեծության վրա կվարանիմ ընդունելու այս կարծիքը։ Համենայն դեպս խիստ ցանկալի էր, որ հառաջիկա գարնան Ձեր Կովկաս այցելած միջոցին առանց այցելության չի թողեիք այս հետաքրքրական վայրերը։

Մնամ ամենախոնարհ հարգանոք
Ձեր ծառա Թ. Թորամանյան