Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ես անոր ինծի տալիք նյութական օգուտին սպասող չեմ. արդեն պետք եղածին պես չի ծախվիր7 ալ, գոնե թող տարածվի կարևոր տեղեր և բարոյապես օգտվինք։ Վիեննայի համալսարանի մեջ մեծ ընդունելություն գտավ. երկու անգամ է, որ Ստրչիգովսկիեն ալ նամակ ստացա ջերմագին շնորհավորություններով8։

«Անահիտ»-ի թիվերը իրենց տերերուն հանձնեցի, Կոստանյանին ալ ղրկեցի Մոսկվա, ուր այժմ ինքը տեսչության9 պաշտոնի կոչված է։

Եթե կրնաք մեկ օրինակ10 «Անահիտ» Թոքաթի11 առաջնորդ Շավարշ վարդապետ Սահակյանին ղրկեցեք և կամ Ձեր գործակալին գրեցեք օրինակ մը տա։ Դժբախտաբար իմ քովս եղածները ղրկեցի կարևոր տեղեր, ուրիշ չի մնաց, որ ղրկեի և Ձեզ ձանձրություն չի պատճառեի։ Տաճկահայերը «Անահիտ»-ով սկսեր էին զիս և գործս ճանչնալ, նույնիսկ նախորդ հոդվածես ալ ուզողներ եղան: Ես պատասխանեցի որ Ձեզ դիմեն։

Արդյոք կստանա՞ք «Ազգագրական հանդես»12, եթե չեք ստանար, ղրկեմ Ձեզ հառաջիկային հրատարակելի մեկ հոդվածիս13 արտատպություն մը. այդ հոդվածն ալ «Անահիտ»-ին համար պատրաստեր էի, երբ որ դադարի լուրն առի՝ տվի անոր։

Ընդունեցեք ի սրտե հարգանքներս

Թ. Թորամանյան

Հասցես այսուհետև գրեցեք ուղղակի իմ անվան՝
T. Toramanian Architecte Alexandropol—Cavcase


107. Թորոս Թորամայանին

1912, 14 ապրիլի

Ձեր «Անահիտ»-ի1 վերջին թվին մեջ հրատարակած հայոց ճարտարապետության և ըստ մասին ռումանահայոց գրագիտության համար ամենանշանավոր ուսումնասիրությունը2 նյութ կուտա ինծի ձանձրացնել զՁեզ, անոր մասին փոքր տեղեկություն մը հայցելով։ Մտադիր եմ ռումանահայոց ճանացուցանել իրենց Մոնոլի ճարտարապետության ավանդությունը մեր Մանուել ճարտարապետի ավանդության3 հետ։ Ասիկա նոր փաստ մը ըլլա անոնց համար, որ կպնդեն, թե Ռումանիո մեջ Արճեշի եկեղեցին