Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայր սուրբը5 մոտերս գալու է, Ձեր բնակության համար պիտի խորհրդակցեմ և ըստ կարելվույն պիտի ջանամ ամեն հնարավոր միջոցներ ի գործ դնել Ձեր հանգստությանը համար, սակայն նախքան հայր սուրբին գալը ես մտածել եմ, որ, եթե Դուք կբավականանաք մեծ սենյակով, այն ատեն հայր սուրբի տրամադրության տակ կդնեք 2–3 վրան՝ հասարակ ժողովրդյան համար, զորս շա<տ> հեշտությամբ և աժան վարձքով կարելի է ձեռք բերել այստեղեն, ժողովուրդը շատ գոհությամբ կպառկի վրանի տակ և ներսի սենյակներեն ալ շատ ավելի մարդ կարելի է զետեղել։ Արդեն իմացել եմ, որ վարդապետը մտադիր ալ է եղեր ետևի կողմի մեծ սենյակը երկուքի բաժնել, երբ այս ալ ըլլա, այն ատեն Ձեր սիրտը անհանգիստ ըլլալու ոչինչ պատճառ չեք ունենալու։ Ուստապաշ պ. Գևորգը կխնդրե, որ գրեմ Ձեզ իր խորին հարգանքները և կփափագի, որ եթե հնար ունենաք, իմացնեք իրեն, թե ի՞նչ արդյունք ունեցած է այն բանը, որ Դուք խոստացել եք կատարել։

Ընդունեցեք ի սրտե երախտագիտությունս,

խոնարհ ծառա՝

Թորոս Հ. Թորամանյան

Հ․ Գ. Եթե հանձնարարություններ ունիք, սիրով պատրաստ եմ կատարելու։