կաճառներու, սակայն դժբախտաբար վերջին երկու տարին բոլորովին անգործության մատնված՝ ոչինչ չի կարողացա անել։ Իմ ծրագիրս էր քրիստոնեության սկիզբեն մինչև 14-րդ դարու վերջը բազմակողմանի նյութ ունենալ և անոնց համեմատությամբ գրել texte-ը․ սակայն դժբախտաբար որչափ որ առատ է 10—14-րդ դարերու նյութերս, այնքան քիչ և աննշան են 7-րդեն սկսած դեպի հիները ունեցած նյութերս, հակառակ բազմաթիվ հիշատակարաններու գոյության։ Այժմ, ինչ որ ալ լինի, բախտին հանձնված պիտի գամ, գուցե այդտեղ ավելի լավ զիրար հասկնանք, և եթե բարեհաջող գնահատության արժանանա, այն ատեն մասամբ վարձատրված կհամարիմ ինքզինքս։ Լուսանկարներս և նեկաթիվներս բոլորը կբերեմ, ինչպես ձեռքիս աշխատանքները, որոնք մեծ մասամբ էսքիզներ են, բայց իհարկե արվեստագետներու համար հասկանալի։ Այդ ձևով ալ ղրկեր էի Պետերբուրգ ակադեմիային, որն որ խիստ լավ գնահատության արժանացավ7։
Դժբախտաբար հնար չիկա, որ լատինական8 ապրիլ մեկին այդտեղ հասնիմ, որովհետև զիս արգելող ու կաշկանդող պատճառներ շատ ունիմ, սակայն հունական9 թվական ապրիլ մեկին, այսինքն լատինական 13—14-ին ամեն կերպ կջանամ, որ այդտեղ լինիմ։ Արդ, նամակս ստանալնուդ անմիջապես բարի եղեք իմացնել, թե կայարան իջնելուս ի՞նչ հյուրատուն գնամ և ինչպես Ձեզ գտնիմ։ Որոշ հասցե տվեք։ Այս կըսեմ անոր համար, որ Փարիզեն դարձիս10 երկու օրով մնացի Վիեննա և շատ դժվարությամբ գտա ֆրանսերեն խոսող, նույնիսկ հյուրատներու մեջ չիկային։ Վերջապես, ոստիկանության դիմելով գտնել տվի մի հյուրանոց, որուն ծառաներեն մեկը ֆրանսերեն գիտեր։ Խոնարհ հարգանքներս հաճեցեք տալ պ․ Ստչիգովսկիին։
Ընդունեցեք սիրալիր բարևներս՝