Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սռիւծաձոր եւ միաբանք պարտ են սբ ուխտիս տարին երկու պատարագ ի գիւտ խաչի տօնին և կատարողք աւրհնին այ խափանիչը դատապարտին ի տեառնէ։

Ի թվին ՆԽԷ ի նաւասարդի զ.

Ի վանս սրբոյ Գրիգորի Լուսաւորչին»։

Պատրաստություններս ուշ վերջանալուն համար հառաջիկա շաբաթ միա<յ>ն կմեկնիմ դեպի Շիրվանճուք։ Եթե ունիք պատվերներ, ուրախությամբ պատրաստ եմ կատարել: Մնամ խորին հարգանոք՝

Թ. Թորամանյան


120. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1913, 6 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծանուն ուսուցչապետ Ն. Մառ,

Մեծահարգ տեր,

Պատիվ ունիմ Ձեր հասցեին ուղարկելու իմ այս տարվա ճանապարհորդությանս համառոտ տեղեկագիրը՝ 67 լուսանկարով1 և մեկ Շիրվանճուգ գյուղի հին եկեղեցվո հատակագծով։ Շատ ուրախ պիտի լինիմ, եթե իմանամ, որ ոևէ փանաքի արժեք կունենա իմ ծառայությունը հանուն գիտության: Զձեզ անհարկի չի կացուրանելու համար, հնար եղածին չափ աշխատեցա խուսափել մանրամասնություններե։ Եթե ոևէ կարևոր պակաս թողած եմ, պատրաստ եմ լրացնելու։

Ներկայիւս խոնարհաբար կխնդրեմ, որ ինչպես ուրիշ տարիներ, նույնպես հառաջիկա 1914 թվականի համար ճանապարհորդության2 բաց անցագիր3 ստանալու մասին բարեհաճիք միջնորդել ուր որ հարկն է։ Ճանապարհորդությանս գլխավոր միջավայրը դարձյալ պիտի լինի Երևանյան և Կարսի նահանգները, եթե ունեցա ավելի ժամանակ նաև Գանձակի շրջանը։ Աշխատությանս ծրագիրը արդեն հայտնի է Ձեզ՝ չափագրել և լուսանկարել առանց պեղումի։ Եթե այս տարվան համար շատ սահմանափակ կերպով մասնավոր պեղումներու համար ալ հրաման տրվի ինձ՝ անհունապես շնորհապարտ կմնամ, որովհետև ինչպես այս տարվան կարճ ճանապարհորդութենես երեվաց՝ վերակազմություններու և ուղիղ հատակագծեր ստանալու համար անհրաժեշտ է այդքանիկ մի արտոնություն, բայց դարձյալ Ձեր կամացը կթողում այս վերջինը,