Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրով հանձն կառնեմ առաջարկված հատակագծերը2 կազմել ամենայն խնամքով, միայն թե կանխավ հայտնեմ, որ Դվինի կաթողիկեին հատակագիծը կազմել մանրամասնությամբ՝ շատ դժվար է առանց բահ ու բրիչի օգնության, որովհետև ոչ միայն հ<այր> Խաչիկ շատ անկարգ կերպով կատարեր է պեղումները և հողը ըստ հաճույս ասդին անդին լեցուցեր է, այլև հետո թուրքերն ալ բավականին ավերումներ3 գործեր են։ Ուստի, ըստ ամենայնի ճիշտ և մանրամասն հատակագիծ ստանալու համար գեթ, միմիայն Դվնայ կաթողիկեին մեջ բահ ու բրիչ գործածելու առանձին արտոնություն տրվի, քանի որ հնար չէ ընդհանրապես արտոնություն փորումներու:

Մնամ հավետ երախտապարտ, Ձեր խ<ոնարհ> ծառա՝ Թ. Թորամանյան

Հ. Գ. Դրամը դեռ չեմ ստացեր, ստանալուս ըստ Ձեր հրահանգի կուղարկեմ ընկալագիրը։

Նույն

127. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1914, 18 ապրիլ
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Գ. Լևոնյան,

Տփխիս

Նախապես ընդունեցեք հարգանքներս և սրտագին համակրանքս։ Ներեցեք, որ մեր վերջին մտերմական հարաբերութենեն հետո, երբ բաժանվեցանք, ես չկարողացա գեթ պարբերաբար վառ պահել մեր հարաբերությունը։

Նախապես ուզում եմ գիտնալ, թե ամենաուշը նոր հրատարակվելիք «Գեղարվեստ»-ը1 ե՞րբ դուրս կուգա. եթե իմ Թիֆլիսի դասախոսությունս2 ես ինքս գրի առնեմ՝ կրած այլանդակ խեղաթյուրումներեն3 ազատելու և դասախոսությանս միջոցին իմ վրա գործ դրված անտեղի պահանջներու պատճառով, աննպատակահարմար դարձած բովանդակությունը իմ սրտիս ուզածին պես խտացնելու համար, մինչև քանի՞ կլիշե շինել կարող եք տալ, հետո արդյոք կարո՞ղ եք տարբեր ծավալով միայն 100 օրինակ արտատպություն տալ: Խնդրում եմ շուտով ինծի մի լուր տաք։