Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Վ. Սուրենյանից մի լուր չստացա, արդյոք, տրամադիր չէ՞ պատասխանելու, եթե կարելի էր Դուք մի նամակ գրեիք։

«Հովիտ»-ի4 այն համարը, որ իմ դասախոսության մասին զեկուցում5 գրած էր, ուզում եմ ունենալ, խնդրում եմ մեկ օրինակ հաճեցեք ուղարկել։

Հարգանոք՝ Ձեր Թ. Թորամանյան

<Հ․Գ․>Այս րոպեիս ստացա նամակ պ. Վ․ Սուրենյանից[1]


128. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1914, 23 ապրիլի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո պ. Գ. Լևոնյան,

Տփխիս

Ազնիվ բարեկամ,

Երեկ ստացա Զեր նամակը։ Թեև մի քիչ ուշ է մնում իմ առանձին տեսակետներով «Գեղարվեստ»-ի1 լույս տեսնելը, սակայն հրատարակելու ամենահարմար տեղը ես «Գեղարվեստ»-ն եմ համարում։ Ես պիտի ջանամ, որ մինչև մայիսի 15—20-ը հոդվածս պատրաստ լինի, որպեսզի ճանապարհորդություններուս2 արգելք չի լինի, կարծում եմ 15 պատկեր բավական կլինի, հակառակ պարագային եթե ավելին անհրաժեշտ լինի, ես ինքս հանձն կառնեմ կլիշեներու պատրաստության ծախքը, ուզում եմ փոքրիշատե խտացած մի հոդված շինել ընդհանրապես հայ ճարտարապետության ընդհ<անուր> զարգացման մասին։ Այժմեն չեմ կարող ըսել, թե քանի՞ երես կբռնե, միայն ինչպես գուշակում եմ, պետք է որ 25—30 երես առնվազն լինի։ Շատ կարևոր էր գիտնալ, թե Դուք մինչև քանի երես կարող եք տրամադրել. շատ դժվարին դրություն կստեղծվի ինձ համար, եթե երեսներու սահմանափակության առջև ճնշված՝ ստիպվիմ հապավումներով անկատար բան տալ։

Բնականաբար շատ անախորժ է Երմակովի վարմունքը, բայց ի՞նչ կարող եմ անել՝ ձեռքս առանց գործնական փաստ ունենալու։ Արդյոք Դուք հնար չե՞ք ունենար մի քանի պատկեր իմ հաշվին

  1. Գրված է ծրարի վրա (Ն. Թ.):