Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1905, 28 մարտի
Ս. Պետերբուրգ

Մեծապատիվ տեր Թորոս,

Ստացա Ձեր նամակը, ուրախ եմ, որ մի անգամ սկսված գործը, լուրջ մի գործ1, չի դադրվի․ իմ մասնավոր, թե անձնավոր կողմիցս էլ ուրախ եմ. պեղումներիս ժամանակ Ձեր ընկերությունը կվայելեմ։ Այստեղի եկեղեցի հարյուր ռ<ուբլի> ղրկեց2 Ձեզ. իմ Անի քաղաքը ճամփա ել<ն>ել անպատճառ՝ և վերջնականապես վճռված է, ինչպես էլ առաջ գրել եմ ես, բայց ո՞ր ժամանակ, ինչ օր՝ կհասկանաք, չեմ կարող որոշել, որովհետև ա). մեր համալսարանական գործերս անորոշ են մինչև այս րոպես, բ). ելնելուց առաջ մի քանի տպվող աշխատություններս ուզում եմ վերջացնել։ Իհարկե, եթե քոլերա չափազանց մեծ հառաջադիմություն կանի Անիի շրջակայքում կամ որևիցէ հուզումն հայ-տաճիկ ազգաբանության միտքեր կպղտորե3, Դուք էլ կհասկանաք, իմ գալս ավելորդ կլինի[1]։ Այլապես մայիս ամսվա ընթացքում մեր Անին պետք է տեսնեմ․ ընտանիքով եմ այս անգամ գալիս։ Հայր սուրբ Միք<ա>ելին ուզում եմ նախօրոք իմաց տալ։

Ձերդ՝
Ն. Մառ

7. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1905, 10 սեպտեմբերի
Ս. Պետերբուրգ

Մեծարգո բարեկամ պ․ Թորոս,

Ներկեր ուզածիդ պես ղրկեցի Ալեքսանի հասցեով և հիմիկ ստացած պետք է լինիք։ Բացի դրանից հոգս եմ տարել և Ձեր գործիդ մասին։ Հնագիտական մասնաժողով առանձին հանձնարարական

  1. Ձեր ուզած արտոնագիր4 Անի քաղաքում ազատ և անխափան աշխատելու համար, իհարկե, կաշխատեմ ղրկել Հնագիտ<ական> մասնաժողովի կողմից, եթե անձամբս չեմ գա։