Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առարկա եղած է իմ կացությունս։ Ֆիզիկապես և բարոյապես վիճակս ոչինչ փոփոխություն չէ կրած, այնուամենայնիվ, շատ մեծ սփոփանք է պատճառում ինձ տեսնել, թե շուրջս մտածողներ ունիմ իմ մասին։ Ջերմս կրկին լուրջ կերպով սաստկացավ, երևի ստիպված պիտի լինիմ arsenie սրսկել տալ. սպասում եմ իմ բարեկամ բժշկին, օրերս վերադառնալու է պատերազմի դաշտից, տեսնենք ինչ խորհուրդ կուտա։ Ստամոքսիս ցավը միշտ կա։ Եթե հնար ունենայի այս ամառ միառժամանակ օդափոխություն կատարել, թերևս փոփոխություն կրե վիճակս, սակայն չգիտեմ պիտի կարողանամ, թե ոչ։

Ձեր նախորդ նամակին ես անմիջապես պատասխաներ եմ այն ժամանակ տրված հասցեով, ինչպես երևում է չի հասեր ձեռքերնիդ շատ զարմանալի է. էլի թերևս գա Ձեզ գտնե ուշ կամ կանուխ։

Ես դեռ ոչինչ տեղեկություն չունեմ Ձեր տված լուրի մասին: Նաև ոչինչ չի գրեց մինչև այսօր Ձեր բարեկամ ճարտարապետը: Անցյալներում լրագրի մեջ կարդացի նրա ինչ որ մի շենքի փլչելու մասին դատավարությունը, ուրտեղ դատապարտված էր 3 ամիս բանտարկության և հոգևոր ապաշխարության. հետևցուցի ուրեմն որ Ձեր բարեկամի գլուխը խաոնված էր, որ ժամանակ չունեցավ այլևս ուրիշ բաներու վրա մտածելու։ Եթե հոգևոր իշխանությունը Սևան ղրկե զինքը ապաշխարելու իշխան ձուկ ուտելով— այն ժա մանակ ճանապարհը այս կողմեն կլինի և կտեսնվինք։

Ընդունեցեք անկեղծ սիրույս հավաստիքը,

Մնամ հարգանոք՝ Թ. Թորամանյան

137. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1916, 23 նոյեմբերի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ պ. Գ. Լևոնյան.

Մի քանի օր առաջ Ձեզ մի նամակ գրել եմ, անշուշտ ստացած կլինիք. նամակովս խնդրում էի Ձեզնից մի օրինակ Ներսիսյան դպրոցի ծրագիր և մի հատ ըստ բավականին վայելուչ альбом для стихов. Տարակույս չունիմ, որ հոգացած կլինիք այդ մասին։ Այժմ ստիպված եմ մի ուրիշ ավելի դժվարին առաջարկ անել Ձեզ՝ ապավինելով Ձեր սրտագին բարեկամության, մանավանդ, որ փոքր ինչ Ձեզ էլ հաճելի պիտի լինի իրողությունը։