Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքիս մի խումբ աշակերտ աշակերտուհիներ խորհուրդ են հղացել ինձ նվիրել գործիքներու1 մի տուփ և ցանկանալով, որ ըստ բավականին շքեղ լինի և մասնավորապես իմ ճաշակով, ինձ դիմել են տուփին վրա զետեղված արծաթյա տախտակին երեսը զարդարելու ճաշակը որոշելու։ Պետք է ըսեմ, որ ես փորձված չեմ այդ տեսակ գործերու մեջ, մտածեցի հանձնել Ձեր ճաշակին․ ուստի նամակիս մեջ կդնեմ տուփի վրա զետեղելի արծաթյա տախտակին չափը, որուն վրա պիտի գամվի ոսկվով շինված զարդածաղիկներ agvur շինված. նամակիս մեջ դրված թղթի, որ արծաթյա թիթեղի չափն է, սպիտակ երեսին վրա գծեր եմ երկու գծով մի շրջանակ, որուն մեջ հին տառերով պիտի փորագրվի ուղերձի նման մի բան, սակայն գծերեն դուրս հարկավոր է թեթև ծաղկանկար՝ մի փափուկ շրջանակաձև կազմելու համար։ Իսկ ձախ կողմին քառակուսի գծածս սահմանին մեջ պետք է գրվի անվանս սկզբնատառը և ազգանունս ամբողջովին․ ահա այս մասը ուզում են խիստ ու շքեղ լինի, նույնիսկ որոշ չափով գոհարազարդ լինին տառերը։ Մնացած պարապ մասին վրա պիտի փորագրվի Հովիվի եկեղեցու պատկերը, բայց ասոր համար հարկ համարվեցավ մի ծաղկազարդ ոսկյա շրջանակ, որուն մեջ փորագրվի եկեղեցին։ Արդ, խնդրում եմ Ձեր թանկագին ժամանակեն, հանուն Ձեր բարեկամության, մի քիչ վատնելով՝ ներկայացնեք մի արվեստագետի և նույն չափի համաձայն՝ գծել տալով շինվելիք զարդարանքները և անունս՝ իր պատշաճ տեղին վրա (դիրքը և չափը որոշել Ձեզ կթողում) և սակարկեք վերջնական գինը։ Երբ կուղարկեք գծագրությունը՝ որոշված գնով միասին, անմիջապես կփոխադրվի Ձեզ գումարը՝ շուտափույթ վերջացնելու համար, այնպես որ մինչև տարեգլուխ այստեղ գտնվի։ Չափազանց խնդրում եմ, որ որչափ կարելի է շուտով պատասխանեք, որպեսզի ժամանակին հասնի, իսկ եթե ոևէ Ձեր կամքեն անկախ պատճառներով հնարավորություն չունիք այս խնդրովս զբաղվելու, այն ատեն դարձյալ շուտով իմացուցեք, որպեսզի ուրիշ միջոցների դիմելու հնար լինի։

Անշուշտ իմացած կլինեք պ. Հակոբից, թե առողջությունս մեծապես վնասվելու վտանգի մեջ է․ սաստիկ տառապում եմ անքնությունից և գլուխս վրաս չկրնալ բռնելու չափ երբեմն թմրում եմ։ Ուզեցի գալ Տփխիս, մինչև կայարան եկա և ետ դարձա՝ վագոններու մեջ տեղ չի գտնելով։ Այժմ այստեղի բժիշկներով յոլա եմ գնում։

Ընդունեցեք սիրալիր բարևներս,

Մնամ հարգանոք՝ Թ. Թորամանյան