թուղթ կղրկե Ձեզ, երբ նիստը կկայանա։ Գիտությանց ճեմարան տրամադիր է Ձեր ալբոմ1 Անիի՝ առնել2, եթե կարող կլինի Ձեր պահանջիդ գոհացում տալ։ Դժբախտաբար ես չգիտեմ մոտավորապես որքան կուզենայիք աշխատանքիդ համար փող ստանալ։ Ամեն դեպքում հուն<վար>—փետրվարից՝ Ձեզ համար, ամենավստահելի անդամներ Գիտությանը ճեմարանի, ինձ խոստացան 500 ռ<ուբլի>ի նպաստ Ձեր աշխատության, որպեսզի Դուք կարողանաք վերջացնել պակաս մասեր ալբոմիդ: Բացի սրանից, առաջարկում են, որ Դուք ներկայացնեք աշխատությունդ մրցանակաբաշխության և ստանաք ոսկե մեդալ։
Բարևներս ինձանից և ընտանիքից Ձեզ և հայր սուրբին3:
Խնդրում եմ Օհանի հասցեն քիչ մը փող հասցնելու համար՝ տիկնոջս խնդրանոք գրեցեք ինձ։ Անհամբեր սպասում եմ Ձեր լավ լուրերիդ, ի սեր աստծո շարունակեցեք Ձեր գործդ և ինձ էլ մի մոռանաք։
Խորին հարգանոք առ Ձեզ՝
8. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ղոշավանք
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Շատ կխնդրեմ, որ ներողամիտ ըլլաք, հակառակ ցանկությանս, Ձեզ խրկվելիք պատկերները1 ուշացնելուս համար, պատճառը անհոգությունս չէ, այլ դժբախտությունս անցյալ տարվա հիվանդությունս իր ժամանակին վերստին նորոգվեցավ խիստ սաստիկ կերպով, ստիպված եղա կրկին գործս թողուլ ու բժիշկներու ետևեն ման գալ։ Ուղիղ երեք շաբաթ ամենևին ձեռքս գրիչ չի կարողացա բռնել, սարսափելի կերպով տանջեց զիս այս տարի, երբ Ալեքսանդրապոլ կգտնվեի բավականին լավացած էի. այս ամսո մեկին վերադարձա որպեսզի շարունակեմ աշխատությունս, սակայն գնալուս երկրորդ օրը նորեն սկսեց. վերջապես, ստիպվեցա Անին թողուլ, բայց այս անգամ եկա Ղոշավանք, հետս վերցուցի Ձեզ համար նկարվելիք մնացած կտորները։ Տեղափոխությունը օգնեց քիչ մը, թեև դեղերով կապրիմ, սակայն հնար եղավ գոնե