վիճակի մեջ գցեց, վագոններու անկարգությունը, հետո ալ այստեղի անընդհատ խոնավ ու անձրևոտ օրերը ուղղակի հիվանդացուցին: Հասնելուս պես աոաջին հոգս եղավ բնակարան վարձելը, որովհետև մեր տներում բնակիլ ուղղակի անկարելի էր։ Վերջապես, հաջողեցանք մի տուն վարձել՝ ի նկատի ունենալով Ձեր ապագա ընկերակցությունը: Տուներնիս ներքնահարկ է՝ երեք սենյակից բաղկացած, սակայն առառավելն մեկ ամիս հետո վերնահարկում ևս պիտի ստանանք մեկ կամ երկու սենյակ՝ հատուկ Ձեզ համար։ Այժմ չի լինելուն պատճառն այն է, որ ամուսնացնելու մի աղջիկ ունի մեր տանտերը և շուտով կպսակեն, այն ժամանակ ազատ կլինի սենյակը։ Սակայն, եթե օր առաջ Դուք կգաք, մեր հարկում հնարավորություն ունենք Ձեզ տեղավորելու մինչև սենյակներու դատարկվիլը:
Անշուշտ կհետաքրքրվիք կորսված1 գույքերուս մասին: Ղարաքիլիսավար իջա և ուղղակի դիմեցի տանտիրոջս մոտ. ցույց տվին ինձ մնացորդ գույքերս, ուղղակի շշմեցա և այդ շշմածությունս մինչև այսօր շարունակվում է։ Երեք հարյուրն ավելի ընտիր հատորներ բոլորովին կորած են, իսկ մնացածները թե ի՞նչ ողորմելի վիճակի են մատնված, գալիս կտեսնեք, կողքերը հանած, պատկերները միջից կտրված անխղճաբար, ցեխոտած, ճենճոտած, նույնիսկ մազութով էլ թաթախված գրքեր կան. այնպիսի հատորներ, որոնք ես համբուրելու չէի տար: Ի՞նչ լավ, որ մի քանի կտոր պատմագիրներ հետս առած էի, այնտեղ համարյա թե ոչինչ չէ մնացեր պատմագիրներից, եթե հնար կունենաք ձեռք ձգել Մատթեոս Ուռհայեցի, Ղևոնդ, Սմբատ Գունդստապլ, Զաքարիա Սարկավագ և ուրիշ պատմագիրներ, որոնց նորերը չեն հրատարակված, խնդրեմ առեք ինձ համար, պահանջս անհետաձգելի է:
Գալով ձեռագիրներուս, ոչ սիրտս կբռնե գրել և ոչ ձեռքս, ահագին սնդուկից միայն մի փոքր կապոց թուղթ հավաքեցի, այն էլ ամբողջովին ցեխակալյալ, ճմռթկած, պատռտած, ամեն մի տետրակե հինգ տասը թերթ միայն մնացած, ինչպես երևում է թղթի սովը ամեն տեսակ գազանություններ գործել տվեր է ձեռագիրներուս վերաբերությամբ. բառարանիս2 թղթերը երեկ միայն ջոկեցի և հազիվ 60-70 բառ մնացեր է անկարգ կերպով ճմռթկված ու կեղտոտված անընթեռնելի դառնալու չափ։ Բարեբախտաբար անաղարտ գտա «Գեղարվեստ»-ի3 հոդվածիս4 վկայությունները, առանց է texte-ի այս վերջինից կտորներ անգամ չկան, ստիպված եմ շուտով վերականգնել և ղրկել, որպեսզի ամոթով չի լինինք: Լուսանկարչական գործիքներս մնացել են բոլորովին անպետքացած վիճակի մեջ.