Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևում է, չեն հասել։ Այս սարսափելի տարածություն և Ձեր հասցեիդ անորոշ լինելը շատ անհանգստություն է ինձ պատճառում։ Գրում եմ երկրորդ անգամ, մենակ գործնական մասը՝ կարճառոտ։

1) Ներկեր ղրկված են Ձեր ուզածի պես այն հասցեով, որ Դուք ինձ հաղորդեցիք (Ալեքսան, Ալեքսանդր<ապոլ> ևն)։

2) Նամակս ղրկեցի Ձեզ ուրիշ ճանապարհով, այսինքն՝ պ. Կարապետ Խալաթյանցի հասցեով, որ պիտի իրան կողմից հասցներ Միքայել վարդապետին.

3) Նամակին մեջ Ձեզ գրել եմ և էլի կրկնում եմ։ Հունվ<ար>—փետրվարից Գիտությանց կայսերական ճեմարան խոստում է տվել ինձ մի որոշ գումար, մոտավորապես հինգ հարյուր ռ<ուբլի> ղրկել1, որպեսզի Դուք կարողանաք Ձեր սեփական գործ (Անվաալբոմ)2 իկատար ածել։

<4> Բացի դրանից նույն Ճեմարանի անդամներն առաջարկում են, որ Դուք Ձեր ալբոմ ներկայացնեք ի Ճեմարանի մրցանակաբաշխություն. ես հավատացած եմ՝ մրցանակ կստանաք (մեկ թե միակ գնահատողներից ես կլինիմ կամ իմ հայտնի կարծիքս), այսինքն` կստանաք ոսկե «մեդալ», որ բացի բարոյական վարձատրություն լինելուց, և նյութապես արհամարելի մի բան չէ:

Ծանոթ<ներ> էլի մի քանի առաջարկություն արին ինձ, բայց գործը պարզելու համար և վերջացնելու՝ մի պայման է ինձ պակսում, այսինքն՝ ես չգիտեմ և առանց Ձեր կամքիդ չեմ կարող հայտնել և մոտավորապես, թե քանիսով կբավականանաք, եթե ինքն Գիտությանց ճեմարան փողով առնե3 Ձեզանից Ձեր ալբոմը։ Ձեզանից է կախված այս գործի անորոշ դրությունից հանելը։

<5> Բայց ինչ կանեք մինչև հունվ<ար>—փետր<վար>: Ինչով կապրեք, որպեսզի Ձեր գործդ առաջ տանեք, աշխատեք։ Ես մտածեցի պ. Լեոի աջակցության մասին և գրեցի նրան նամակ, որպեսզի նրա ծանոթ շրջան հոգս տանի Ձեր նյութական պահանջներիդ՝ այս երեք-չորս ամիս: Իմ նամակս նոր պետք է հասած լինի Տփղիս, իսկ երեկ ես պ. Լեոից (իմ նամակից անկախ իհարկե) նամակը ստացա. Տփղիսում հիմա կատարյալ խառնակություն4 է և առաջարկում է, թախանձագին խնդրում է, որպես<զի> ես այստեղ բան մը սարքեմ։ Երեկ ես մի քայլ արի և հուսով եմ՝ այս չորս ամսվա համար բան մը կստանաք, մինչև ճեմարանի նպաստ կհասնի։ Ինչևիցէ, իմ խոսքս այս է. պետք է Ձեր ալբոմը վերջացնեք։