չէ մեր անմիջապես շուրջը կատարված թալանը անցորդների վրա, նաև չեմ խոսելու մեր ամենօրյա նեղություններու մասին, որ պատճառում են մեզ՝ սայլեր և ֆուրգոններ լծած գալով գյուղ և բռնությամբ փայտ և աթար տանելով, այլև անցյալ օրեր (ամսիս 22—24) պատահեցին խիստ քստմնելի դեպքեր, որոնք թերևս արյունհեղությամբ վերջանային, եթե բարեբախտաբար պետական միլիցիոներներ այստեղ չի գտնվեին:
Ամսիս 22-ին, երեկոյան ժամը 6-ին մոտ, զինված գաղթականների5 մի երկար շարան սկսեցին մտնել մեր գյուղը, կեսը ձիավոր, կեսը՝ հետևակ և սկսեցին գազանացած դեմքերով պահանջել մեզնից ջուր և ուրիշ ծառայություններ. չգիտեմ ուր թալանի էին գնում և պահանջում էին մեզնից ճանապարհ ցույց տվողներ. բավական է, որ ձիերից իջնելով չորս հատ ձիու սանձեր իմ ձեռքս տվին, որպեսզի պահեմ մինչև իրենք գնան ջուր խմեն գան: Ի՞նչ արած պահեցի ձիերը, մինչև եկան, չգիտեմ ինչպե՞ս եղեր էր, որ ձիերեն մեկուն սանձը ձեռքիցս ինկեր էր. քիչ մնաց որ ապտակվեի այդ անզգուշությանս համար: Շատ դժվար է մանրամասն նկարագրել, թե ի՞նչ սարսափելի գիշեր անցրինք, որովհետև մեր պահակները՝ մինչև առավոտ եկող զինված խումբերին, ստիպված էին առ ահի տանել և ճանապարհ ցույց տալ մինչև Բագնայրի սահմանները։
Ինչպես կերևի, գնացած տեղերնին անհաջողության մատնված և կրկնակի դարանացած սկսեցին վերադառնալ, մինչև երեկ առավոտ. չգիտեմ ինչու համար ճանապարհը մեր գյուղից էին որոշել: Ինչևիցե ցերեկը դրանց ամեն քմահաճույքները տարինք՝ քաղցրությամբ խոսելով, համոզելով: Սակայն գիշերը (25-ին), հանկարծ ժամը 12-ը անց հայտնվեր են 20—30 հոգինոց հետևակներու մի խումբ, բոլոր սասնեցիներ, քիչ բացառությամբ խառն տեղացիներով։ Եկել են ուղղակի Կարապետի բնակած տան դուռը, անլուր հայհոյանքներով և հրացանի կոթերով բռնի բանալ տվեր են դուռը և ամենը մեկանց թափվել ներս։ Կարապետը, երբ թախանձել է, որ չանհանգստացնեն և կամ չի վախեցնեն ընտանիքն ու երեխաները, ոչ միայն չեն լսեր թախանձանքին, այլև իրենց վրայի վերմակներն ալ առեր են՝ ինքները ծածկվելու համար, որովհետև հեռու տեղից եկած սաստիկ հոգնած ու քրտնած են եղեր... Վայնասունն ու աղաղակը ինկավ Կարապետի ընտանիքի ու երեխաներին մեջ, Կարապետը մերկ շապիկով եկավ մեզ իմացնելու։ Անմիջապես պահակներով գնացի մոտերնին, խնդրում և համոզում եմ, որ այդ ընտանիքի