Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջից դուրս գան, ես իրենց ավելի հանգիստ և ավելի ապահով բնակարան հատկացնեմ․ բայց ո՞վ է լսողը. պատասխանը ստանում ենք հայհոյանքներով և սպառնալիքներով: Ինկեր են տան չորս կողմը, խուզարկում են՝ հաց և ուրիշ ուտելիք փնտրելով․ տակավին հարմար բնակարան պատրաստած չի լինելուն համար պետական միլիցիոներները նստում էին մեզանից հեռու գյուղին ծայրը. պահակներես մեկին գաղտնի ուղարկեցի և կանչեցի պետական միլիցիոներներին, նրանք հասան շուտով, բայց ի՞նչ տարօրինակ եղավ ազդեցությունը, երբ տեսան պաշտոնական համազգեստով և ավելի վճռական ձայնով իրենց հետ խոսողները, մի քանիսը թեև ընդդիմացան այնուամենայնիվ, վերջապես, բարեհաճեցին դուրս գալ Կարապետի ընտանիքի միջից և սկսեցին մեկ մասը փախչել և մյուս մասը հետևել պետական միլիցիոներներին, որպեսզի տանեն զիրենք տեղավորեն։ Վերջապես, 25—26-ի գիշերը մի սոսկալի արհավիրքի գիշեր եղավ մեզ համար։ Ամեն րոպե կռիվ բռնկվելու վտանգը կախված էր մեր գլխին․ վատն այն էր, որ մեր միլիցիոներները խիստ քիչ էին՝ համեմատելով նրանց թվին։ Բացի գյուղը թափվածներից, ձորերումն էլ կային մնացողներ, վերջապես, առանց աչքերնիս քուն մտնելու առավոտ արինք, մինչև որ ռատ եղան կորան ու գնացին։ Սակայն պարզ է, որ այս անցքով չի վերջացավ մեզ համար վտանգը։ Կարող է միշտ պատահե՛լ, ուստի անհրաժեշտ է, որ պետական միլիցիոներներ որոշ չափով բավականություն ստանան մեզնից և մնան այստեղ. գոնե երկու հատ ևս ավելացնելով նրանց թվի վրա, իսկ մեր վարձած պահակները կարող ենք ընտրության ենթարկել և անպետքներին ճամփել, հատկապես խնդրում եմ անուշադիր չի թողնել այս խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռք առնել, եթե ոչ անկարելի կլինի իմ այստեղ մնալս։ Սաստիկ վախիցս չեմ կարողանում ընտանիքս փոխադրել: Ալեքսանդրապոլի նահանգապետին ևս պիտի գրեմ այս անցքերը մանրամասնաբար, եթե նա ինձ վստահություն ներշնչե ապահովության համար, այն ժամանակ կփոխադրեմ ընտանիքս ալ մեկ երկու ամսվան համար։

Մտադիր եմ խոտերը ևս կիսովի տալ քաղելու, եթե մարդ գտնեմ։ Գաղթականները մոտենում են այդ գործին, սակայն աստված ազատե դրանց հետ գործ ունենալուց, եթե պայմանավորվիմ՝ նեղը մնալուս համար պիտի լինի։ Չեմ ուզում, որ անպետ կորչի այնքան խոտը․ պետական կապալառուներ շրջում են այս կողմերը և յուրաքանչյուր սայլին (1000) հազար ռ<ուբլի> քաղողչեք են