Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ձեր այստեղ գալը ուշանալը օրեց օր ավելացնում է իմ տագնապները, օր չիկա, որ առանց վրդովումների և առանց վշտակրության անցնի։ Ամեն ինչ անցնում է իմ ուժերի սահմանից, խնդրում եմ խնայեցեք ինձ, օր առաջ շտապեցեք այստեղ և կարգագրեցեք այն ամենը, ինչ որ անհետաձգելի ձևով անհրաժեշտ է Անիի կարգ ու կանոններին և գլխավորապես ապահովության համար։ Ռոճիկ պահանջող և հաց պահանջող պահակներիս քմահաճորեն ինքնահաճ վարմունքը մեկ կողմից, գաղթականների անսաստ կերպով թալանը Անիից՝ փայտի, աթարի և բույսերի վերաբերմամբ՝ մյուս կողմից, պետական միլիցիոներների հացի պահանջին գոհացում չի կարողանալ տալուս համար հեռանալու սպառնալիքը՝ մյուս կողմից, վերջապես, շատ և շատ պատճառներով քիչ կմնա ես ինքս ալ հեռանամ։ Ոչ բանվոր կճարվի և ոչ ալ արհեստավոր, առասպելական պահանջներ են դնում գտնվածներն ալ։ Դեռ մինչև այսօր չեմ կարողացեր մի բնակարան պատրաստել տալ ինձ և ընտանյացս համար, որը թերևս այսօր հասնի այստեղ։ Միմիայն ուստա Արութն է, որ ինձ հետ տանջվում է նորոգելով, կարկատելով դռներ, տանիքներ՝ ինձ և ծառայողների համար, սակայն կրկնակի ծախքը գնում է և ես նպատակիս չեմ հասնում. էլ ինչու համար նստել եմ այստեղ՝ ես չեմ հասկանում։ Գաղթականների քմահաճույքները զսպելու համար դիմեցի Շիրակի նահանգապետին, դեռ ոչ մի դրական միջոց գործ չի գրավ, միայն խոստացավ, որ մեկ երկու շաբաթեն անպայման ինք կգա այստեղ։ Բայց, ինչպես փորձը ցույց տվեց, առանց պետական պաշտոնական միլիցիոներների պահպանության անկարելի է Անիի անապատում բնակվիլ և փոքր ինչ ապահով զգալ, բայց բախտիցս անոնք ալ չեն ուզում առանց հացի կամ ալյուրի նստել այստեղ և դա շատ հասկանալի է։ Իսկ մյուս պահակներ իսկապես քաղցած են, որուն պատճառով մեջերնին եթե փոքր ինչ ընդունակներ կան, անոնք ալ դառնում են անպետք։

Այժմ իմ առաջին խնդիրս է՝ պաշտոնական հինգ միլիցիոներների հացը ապահովել և մշտապես կապել միմիայն Անիի հետ. ներսը ինձ համար երկու հատ պահակ բավական կլինի, այն ժամանակ, մնացածներին կճամփենք իրենց տունը, եթե չեն ուզենար իբրև բանվոր աշխատել։ Երկրորդ, ինչպես նախապես խոսել եմ, բանվորների համար որոշ չափով ալյուրի մթերք ապահովել, որով անհամեմատ աժան թե՛ վարպետ և թե՛ բանվոր կարող եմ գտնել ու գործերս կառավարել․ եթե ոչ՝ կամ բոլորովին դատարկ օրերս