Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

154. ԱՏՐՊԵՏԻՆ

1921, 30 հունիսի
Ալեքսանդրապոլ

Սիրելի և ազնիվ բարեկամ պ. Ատրպետ,

Չար բախտը մեզ վաղուց հարաբերութենե գրկեր էր ակամա բայց հույս ունեմ, որ այսուհետև կլինենք միշտ հարաբերության մեջ։ Ձեր նամակը ես ստացա Երևանում, որով ուզում էիք Ձեր «Պարսիկ բանաստեղծուհիները», սակայն ի՞նչ հնար կարող էի ունենալ, քանի որ ամբողջ վեց ամիս տանիցս ալ մի տեղեկություն չստացա1: Ապրիլ ամսի 16-ին վերադարձա Ալեքսանդրապոլ և անմիջապես հիվանդ պառկեցա սաստիկ թոքատապով. այժմ հազիվ վեր եմ կացել և դեռ ապաքինության մեջ եմ։

Պաշտոնիս բերմամբ օգոստոսի սկզբներին պետք է՝ ընտանյոք փոխադրվեմ Երևան կամ Էջմիածին2. ուստի շտապեցեք կարգադրել, թե Ձեր՝ ինձ մոտ ունեցած գրքերը ում հանձնեմ, որովհետև ոչ կարող եմ հետս տանել և ոչ ալ այստեղ թողուլ և բախտին հանձնել. միայն թե ինձ մոտ պիտի պահեմ «Ազգապատում»-նիդ3 միառժամանակ, որովհետև շատ պետք ունիմ։

Նաև խնդրում եմ, որ շուտով նախքան իմ մեկնելս, կատարեք իմ մի հանձնարարությունս, այն է՝ «Ազգագրական հանդես»-ի4 պակաս համարները առնեք և ուղարկեք։ Եթե Լալայանը չի բարեհաճի ձրի տալ, փողով գնեցեք և հանձնարարեցեք այդտեղ մեկուն, սիրով կվճարեմ, միայն թե ամբողջանա պակասներս և կրկնում եմ, որ շուտով կատարեք, որպեսզի կարողանամ միասին տանել Երևան։

Ներփակ կգտնեք պակաս համարներու ցուցակը։ Խնդրում եմ տեղեկություն տաք Ձեր առողջության և կյանքի մասին։

Մնամ խորին հարգանոք՝
Ձեր Թ. Թորամանյան