<6> Կայս<երական> հնագիտական մասնաժողովից կստանաք (Ալեքսանի հասցեով) հանձնարարական պաշտոնական թուղթ։
<7> Հրացանի5 մասին (հ<այր> ս<ուրբ> Միքայելի համար) գործ սկսված է: Հաղորդեցեք նրան մեր ընդհանուր բարևներս։
Կինս և երեխաներս շնորհակալում են փոխադարձ սրտանց բարևում են:
Ն. Մառ
<Հ. Գ.>«Զախար» իշխանի մասին Լեոի նամակից իմացա: Հետաքրքրական պետք է լինի մանրամասնություններ որտեղ եք գտել դրամը6:
10. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Չորս օր առաջ ստացա Ձեր խրկած ներկի տուփը. թեև ժամանակին հասեր է Ալեքսանդրապոլ, սակայն երթևեկող չըլլալուն պատճառով ուշացեր է ինծի հասնելը: Խորին շնորհակալությունս և երախտագիտությունս կհայտնեմ ատոր համար, խիստ ընտիր տեսակեն էր։
Եթե կբարեհաճիք այս անգամ իմացնեք, թե ի՞նչ հետևանք ունեցավ տպագրվելիք երգարանին գործը1. Ձեզմե նամակ չեմ ստացած, գուցե դրած էիք և այս բանի համար և ձեռքս չէ անցած, նաև արտոնագրի2 մասին ալ բան մը չի հայտնեցիք։
Ձեր գործերը3 պատրաստ են բոլորովին, հարմար մեկու մը քաղաք գնալուն կնայիմ, որ խրկեմ փոշթին հանձնելու համար. այստեղ ապահովագրյալ չեն ընդուներ, իսկ մինչև Ալեքսանդ<ր>ապոլ իմ երթալս և կամ ուրիշ մը խրկելս՝ իմ կարողութենես շատ վեր ծախքի կկարոտի, ուստի կխնդրեմ ներողամիտ ըլլաք այս մասին, վերին աստիճանի նեղ դրության մատնված եմ, չգիտեմ ինչ ընելիքս։ Նույնիսկ այս բանին համար ալ կուզեի Ձեզմե նամակ մը