Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

162. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924, 16 հուլիսի
Էջմիածին

Մեծ. ընկ. Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան,

Բադալի հետ ուղարկած նամակնիդ ստացել եմ և անհամբեր սպասում եմ՝ մինչև այսօր, Ձեր բարեհաջող լուրին1 կամ Ձեր գալուն: Ինչպես երևում է դարձյալ հուսախաբություն է և մենք չպիտի ազատվինք այս ճակատագրական անորոշությունից, մինչև Ալ<եկսանդր> Իվանիչի գալը: Այնուհետև էլ աստված գիտե... Լացի ձենից հայտնի կլինի երեխայի առողջությունը — կասե թուրքական մի առած:

Ընկ. Ղազարի հետ ուղարկում եմ Քյուլթափայից բերածս խեցիի և քարի կտորները, որը մոռացել էի Բադալին հանձնելու:

Զվարթնոցում, տաճարի արևմտյան կողմը արտաքին աստիճաններից քիչ հեռու, ծիրանիների պարտեզին մեջ, բանջարանոցը ջրելու համար կապված ջուրը առջի գիշեր անակնկալ կերպով բացել է մի խոր հոր, մոտավորապես մեկ մեթր լայնությամբ և չորս մեթրե ավել խորությամբ: Թե ի՞նչ բան է՝ առայժմ չի կարելի հասկնալ, մինչև որ լավ չի մաքրվի շուրջը և մեջը: Սակայն այդ հետաքրքրական երևույթը պարզելու համար ոչ մի դրական միջոց չունինք: Մինակ Բադալով չեմ կարծում, որ նպատակիս հասնիմ, տեսնենք, եթե փող ստացվի, կաշխատիմ մի երկու մշակ վարձել և մաքրել տալ։

Կարծեք ամեն տեղ նույնն է վերաբերմունքը դեպի հնագիտական աշխատանքները: Գրեթե մի շաբաթ եղավ, որ գործկոմը խոստացել է ինձ փոխադրական միջոց տալ Սեֆիաբատի քանդվող մատուռը2 տեսնելու, բայց մինչև այսօր դեռ չէ տված: Մանդատս3 գրպանումս լաց է լինում և ողբում է իր դժբախտ դրությունը։

Տարագրոսը եկավ այս պահուս և խիստ հուսահատական լուր տվեց: Խնդրում եմ այս անգամ մի որոշ բան գրեցեք, վերջապես, փող պիտի ստանա՞նք, թե ոչ. աշխատանք պիտի սկսե՞նք, թե ոչ, և ե՞րբ։

Ի՞նչ հետևանք ունեցավ Չարխճյանի բռնագրաված սենյակի համար Ձեր կատարած դիմումը, լավ չի՞ լինիր արդյոք հնագիտական մասի վերահսկողությունն էլ հանձնել նրան։ Ես շատ նպատակահարմար եմ գտնում այս բանը, և կարծում եմ, որ Չարխճյանը