Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճարտարապետները և մանավանդ մենք՝ գերմանացի ճարտարապետներս։ Ձեր շնորհիվ է, որ Յոզեֆ Ստրժիգովսկին կարողացավ մեզ համար բարձրացնել Հայաստանի ճարտարապետության հսկա գեղարվեստի բարձրության վարագույրը` հրատարակելով մեզ համար իր երկհատոր գործը1, որը լույս է տեսել Վիեննայում, համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այլև մի պարոնի` Կլուգեին, Դուք արդեն ավելի առաջ, եթե հիշողությունս ինձ չի խաբում, Ձեր օգնությունն եք ընձեռել, այնպես որ սա կարողացավ մի փոքրիկ գրքույկով գերմանացոց մասնագետների ուշքը Ձեր հայրենիքի վրա դարձնել։ Միայն թե Ձեր հայրենիքի անցյալ գործերի ծանոթությունը դանդաղ է տարածվում։ Ես ձեռնարկել եմ լույս պատկերների, մոգական պատկերների միջոցով կատարվող դասախոսություններով այս գործն արագացնելու։ Ստրժիգովսկու երկից ես բավական ուրվագծեր (սկիցներ) եմ կազմել, այլև մի քանի երեսներ անմիջապես լուսանկարել. երկսից միասին մոտավորապես 20 հատ, պատրաստել եմ տվել թափանցիկ լույս պատկերներ և արդեն գիտուն հասարակության զանազան քաղաքներում ցույց եմ տվել։ Բայց այս տեսակ պատկերները լավ չեն։ Ես կուզեի՝ այս տեսակ պատկերներ, բնությունից հանած անմիջական լուսանկարներ պատրաստել։ Ուստի այս նամակով խնդրում եմ Ձեզանից ինձ ասեք, ումնի՞ց ես կարող եմ այս տեսակ պատկերներ փոխ ստանալ որպեսզի կարողանամ նրանք անցկացնել թափանցիկ պլաստինկաների վրա։ Ես կարծում եմ, որ պարոն Ստրժիգովսկին իր աշխատության բոլոր նկարները ինքն է նկարել։

Ես արդեն դիմել եմ նրան իր հրատարակչի միջոցով։ Որովհետև ես չկարողացա կցել հետ առաքման գումարը (նամակի), ես ոչ մի պատասխան չեմ ստացել։ Այժմ ես գրում եմ Ձեզ, թեպետ այդ էլ ավելի անհարմար է և թեպետ ևս Ձեզ համար էլ ոչ մի առաքման գումար չեմ ուղարկում։ Բայց ես հույս ունեմ, որ Դուք, իհարկե, թերևս իմ գործունեության վրա ուրախ, ուստի և ինձ կօգնեք։

Ես ապահովում եմ տիրոջը անաղարտ վերադարձնել իր բուն օրինակները և իմ վրա եմ վերցնում փաթեթման և երթևեկության ծախքերը։ Ավելին անել, այսինքն՝ լուսանկարներ ապսպրել և գնել ինձ համար անհնարին է, որովհետև ես իմ դասախոսություններից չունեմ ոչ մի վաստակ։ Իսկ եթե այս ուզենայի, ստիպված պիտի լինեի դասախոսություններիս համար այնպես բարձր մուտքի վճար նշանակել, որ մեր աղքատացած բանգետ հասարակությունից ոչ ոք չէր կարողանա գալ։ Ես ուրախ պիտի լինեմ, որ կարողանամ ծախքերս