Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խեղճ կինը պետք ունի այդտեղ խորհրդատուի և առաջնորդողի, մինչև Լուսժողկոմատի կողմից մի արժեք վճարվելը։ Ուստի չափազանց խնդրում եմ, որ խորհուրդ տաք և աոաջնորդեք ըստ հնարավորության, կինը կգա կդիմե ուր որ հարկն է: Իմ կարծիքով միայն պետք է դեկրետի արձանագրությունը հանել և նույն հիման վրա մի խնդիր գրել Լուսժողկոմին հանգուցյալի այրիի կողմից։ Ես վստահ եմ, որ իմ խաթրուն չեք մերժեր, կանեք ամեն ինչ. միայն զգուշացնում եմ Ձեզ, որ եթե գնահատող մի հանձնաժողով կազմվի, Լալայանը հեռու մնա այդ հանձնաժողովի անդամությունից: Այն ժամանակ հույս ունեմ, որ որբերի համար մխիթարական հետևանք կունենա։

Վաղը կամ մյուս օր իմ սրսկումներս պիտի վերսկսին, ես հնար չունիմ տեղիցս շարժվելու թե՛ սրսկումների պատճառով և թե չափազանց թուլությանս պատճառով: Աշխատեցեք մի անգամ գալ այստեղ, գործեր կան, որ անհետաձգելի են և այս վիճակիս մեջ իսկ կարող եմ ընթացք տալ, եթե ընդհանուր որոշում լինի։

Ընկ. Սենեքերիմի ասելով Ալ<եկսանդր> Իվանիչը այսօր կամ վաղը պետք է որ անպայման Էջմիածին գա. խնդրում եմ այդ մասին ինձ իմացնեք և եթե հնար է միասին եկեք:

Մնամ խորին հարգանքներով՝

Թ. Թորամանյան


166. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924, 5 նոյեմբերի

Մեծ ընկ. Աշխարհբեկ,

Ստացա Մեսրոպ եպիսկոպոսի ձեռքով ուղարկված 45 (քառասուն և հինգ) ռուբլին, նամակիս մեջ կգտնեք լիազորագիրը.

Օրվա կարևոր հարցերից մեկը համարում եմ Զվարթնոցի դրության որոշումը. Ձեզ հայտնի պատճառներով այս տարի քար գլորվեց իմ աշխատանքիս առջև, իսկ այժմ էլ զահլաս տանում են ծառայողները, որ ամեն ինչ ոչնչանում է Տնտեսաարդյունաբերական բաժնում: Եթե անտարբերություն ու անհոգություն այսպես շարունակե, և Զվարթնոցը իր շրջականերով բացարձակապես Կոմիտեի1 իրավասության ներքո չի լինի, ոչ միայն կալվածը