Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչնչանա, այլև մենք այնտեղ մի քար չենք կարող դնել շինարարական տեսակետով։ Այս քանի օրս փլեր է հնձաններից մեկը, նույն վտանգն է սպասում մյուս բոլոր մասերուն։ Լավ մտածեցեք այդ մասին, կամ հատուկ ֆոնդ ստեղծեցեք Զվարթնոցի պահպանության համար, և կամ Զվարթնոցի եկամուտը հատկացրեք իր պահպանության և շինությունների համար։

Գերմանիայից մի շատ հետաքրքրական նամակ եմ ստացել2: Այդ նամակը ուղարկում եմ Ձեզ. այն ինչ որ մենք պարտական ենք անելու մեր պատմական հուշարձանների մասին, Եվրոպան է, որ անում է բավական եռանդուն կերպով, հետևաբար ի՞նչ կարիք կա, որ մենք էլ այստեղ ավելորդ աշխատանք և զոհաբերություններ անենք...

Ինչ որ ալ լինի նամակագրին նպատակը` նյութական շահ կամ զուտ գիտական, փաստ է, որ եվրոպական գիտական աշխարհին չափազանց հետաքրքրում է մեր հին ճարտարապետությունն ու գեղարվեստը։ Իմ կարծիքով պետք է որոշ չափով բավարարություն տալ, սակայն ես պատրաստ պատկերներ չունիմ, ինչ որ ունեի տվել եմ Ալ<եքսանդր> Իվանիչի ձեռքով Կոմիտեին և փոխարժեքը ստացել։ Ուստի այս մասին հայտնեցեք Ալ<եքսանդր> Իվանիչին, տեսնենք ի՞նչ կկարգադրեն։ Խնդրում եմ նամակս անկորուստ ինձ վերադարձնեք հետո։

Մի շատ կարևոր նորություն։

Վերջին ճանապարհորդութենես վերադարձիս հանդիպեցա Հաջի Ղարա3 գյուղը՝ նախապատմական գերեզմանները անգամ մը ևս մանրամասն քննելու համար։ Այդ միջոցին ինձ լուր տվիե, որ գյուղի մոտակա քարհանքին մեջ, քարի 3—4 արշին շերտի տակից գտնվել են խեցեղեն անոթներ. անմիջապես գնացի քարհանքը, բայց արդեն ուշ էր, խեցեղենները բոլորովին ջարդել էին և գտնված տեղին վրա քարի մանրուքների մի ահագին կույտ էին կազմել, որ ինձ համար անհնար էր այդ մեծ քարակույտը հեռացնել և ներքևը քննության ենթարկել։ Ուստի բավականացա նույն քարահատ վարպետներին հորդորելով, որ ուրիշ անգամ պատահելիս, առանց ձեռք տալու և իրեղենները տեղից շարժելու՝ մեզ իմացնեն և տեղին վրա աշխատանքները դադարեցնեն։

Մի քանի օր առաջ կրկին պատահել է նույն քարահանքին մեջ նույնօրինակ մի դեպք (1910 թվականին ևս գտնվել է նույն տեղը, եկեղեցվո շինության համար քար կտրելիս). սակայն փոխանակ իրենց եղած պատվերը հիշելու՝ խեցեղեն ամաններից երկուքը, որ