Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


170. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ1

1925, 18 հուլիս
Էջմիածին

Ներկա տարվա հունիս ամսի սկզբներին բնիկ եղվարդեցի Վասիլ Յուզբաշյանը ինձ լուր բերավ, որ գյուղացիք սկսել են շինել գյուղի միջի նոր եկեղեցին, հնադարյան վերին աստիճանի գեղարվեստական մի հուշարձանին կից2 և այդ շինությունով միանգամայն ծածկվում է հուշարձանի ամենեն ճոխ քանդակազարդված արևմտյան ճակատը։ Այս լուրը շտապ կերպով ինձ հասցվելուն պատճառն այն է, որ ինչպես ուրիշ անգամներ, նույնպես Եղվարդի մեծ կաթողիկեն քանդվելու դեպքին քննության գնացած օրս, կրկին զգուշացուցի գյուղացիներին, որ այդ եկեղեցին, որուն հիմքը վաղուց դրված էր, այլևս չի շինեն, և խնդրեցի հատկապես Վասիլ Յուզբաշյանից, որ գյուղացիների կողմից իմ տված պատվերս արհամարհելով շինությունը շարունակելու դեպքում՝ անմիջապես տեղեկություն տա կամ ինձ և կամ Երևան ՀՀՊ Կոմիտեին։ Այս խնդիրիս հիման վրա էր, որ Վասիլ Յուզբաշյանը փութացել էր ինձ ժամանակին լուր տալու։

Այս լուրը ստանալուս անմիջապես մի պաշտոնական նամակ գրեցի Եղվարդի Գյուղխորհրդի նախագահին՝ խնդրելով, որ անմիջապես դադարեցնեն գյուղի նոր շինվող եկեղեցիի աշխատանքները և սպասեն ՀՀՊ Կոմիտեի որոշման։ Միևնույն օրր դիմեցի նաև Էջմ<իածնի> Գավգործկոմ3 և խնդրեցի որ Աշտարակի միջոցով կարգադրեն աշխատանքը դադարեցնել տալու համար։ Ընկեր քարտուղարը խոստացավ անմիջապես կարգադրել իմ խնդրիս համաձայն։

Նույն օրը գրեցի ի տեղեկություն ՀՀՊ Կոմիտեի նախագահին4 խնդրելով շտապ կարգադրություն, սակայն նախագահի նույն օրերը մայրաքաղաքից բացակա լինելուն պատճառով կարգադրությունը հետաձգվել էր, սակայն նախագահը վերադարձին լսելով հայտարարությունս քարտուղարից, անմիջապես միջոցներ ձեռք առած էր դիմելով ուր որ հարկն է։ Ի միջի այլոց Ներգործժողկոմի5 կողմից պաշտոնապես հեռագրված էր Էջմածնի Գավգործկոմին, որպեսզի Աշտարակի Գործկոմի միջոցով իրագործվի անմիջապես Կոմիտեի նախագահի կողմից եղած կարգադրությունը։

Վերոգրյալ բոլոր գործողությունները կատարվելուց հետո,