Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օտապաշյանի հետ այսօր խոսեցի այդ երևույթի մասին։ Ինչպես կերևի, ամենայն հավանականությամբ հին Վաղարշապատի արևելյան կողմի պարիսպներու4 մնացորդներ են, որոնք վաղուց նկատված էին ուրիշներու կողմից։ Եթե Օտապաշյանի հիվանդությունը արգելք չի լիներ, այսօր իսկ կգնայի միասին տեսնելու թե՛ այդ պատերու մնացորդները և թե՛ ուրիշ շինվածամասեր, որոնց պատահել է Զվարթնոցի սահմանից դուրս, բայց ոչ շատ հեռու սահմանից, որոնք մինչև այսօր չեն նկատված։ Երկրաչափի վերադարձին անմիջապես կգնամ միասին տեսնելու ամեն ինչ և կտեղեկագրեմ։ Օտապաշյանի ինձ գրած նամակը ուղարկում եմ Ձեզ գրությանս հետ։

Թ. Թորամանյան

174. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՍԱՆՅԱՆԻՆ

1925, 29 հոկտեմբեր
Էջմիածին

ՀՀՊ Կոմիտեի1 նախագահին

Նախընթաց օրը (հոկտեմբեր 27) վերադարձիցս հետո, ընկեր Սենեքերիմը դիմեց այստեղի Հողբաժնի վարիչին, պարզելու համար թե ի՞նչ հիման վրա տրվում է Խաչիկ վարդապետին 5 դեսետին հող Հռիփսիմեի վանքի շուրջը, կամ այդ 5 դեսետին հողը ՀՀՊ Կոմիտեի Հողժողկոմատի հատկացրած հողն է թե՞ անկախ նրանից տեղիս Հողբաժինը տալիս է Խաչիկ վարդապետին օգտագործելու համար։ Հողբաժնի վարիչը պատասխանել է, որ նույն Հողժողկոմատի Հռիփսիմեի պահպանության համար հատկացված հողն է, որուն համար Խաչիկ վարդապետը Լուսժողկոմատից մանդատ2 է ներկայացրել ստանալու համար այդ հողերը՝ իբրև վանքում ապրող և հնությունը պահպանողի: Արդ, թեև մեր կողմից զգուշացված է Հողժողկոմի, որ առանց Կոմիտեի մանդատին չի հանձնվի հողերը ոչ ոքի, սակայն Ձեզ կմնա պարզել թե ի՞նչ հիման վրա Լուսժողկոմատը թույլ է տվել Կոմիտեի իրավունքը եղող մանդատը իր կողմից տալը։ Թերևս թյուրիմացություն կա այս գործին մեջ, համենայն դեպս Ձեզ կմնա այժմ պարզել այդտեղ։

Ինչպես երևում է Խաչիկ վարդապետը հակառակ իմ բերանացի զգուշացումներուս շարունակում է պեղումները3։ Երևանից վերադարձիս երկրորդ օրը ընկեր Սենեքերիմի հետ միասին պաշտոնապես