Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրեցինք և զգուշացրինք որ դադարեցնե աշխատանքները, մինչև որ Կոմիտեի որոշումով Երևանից կգան քննություն կատարելու: Սակայն նույն օրը (հոկտեմբեր 28) Խաչիկ վարդապետը մի նամակ է գրում Գարեգին եպիսկոպոսին, որ իրեն հետ վերցնելով ինձ և Սենեքերիմին գնա եկեղեցու հարավային դռան մոտ բացված տաքարը4: Չեմ իմանում թե ինչո՞ւ փոխանակ իբրև Կոմիտեի ներկայացուցիչների մեզ գրելու, Խաչիկ վարդապետը հարմար է դատել Գարեգին եպիոկոպոսին գրել, գուցե այդ հետագային պարզվի, միայն խնդրում եմ փութացնել հաճեցեք դեպի Հռիփսիմե ղրկվելիք հանձնախումբի առաքումը քանի դեռ պեղումները ընդարձակ չափեր չեն ընդունել։

Ընդ սմին ուղարկում եմ Ձեզ Խաչիկ վարդապետի մեր ղրկած թղթի պատճենը և թե Գարեգին եպիոկոպոսին ուղղված թուղթը:

Թ. Թորամանյան

175. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1925, 27 դեկտեմբերի
Էջմիածին

Ազնիվ բարեկամ ընկեր Գ. Լևոնյան,

Անպատճառ լսած կլինիք, թե ինչ սև օրեր անցրել եմ այս վերջին երկու ամիսը1։ 15 օր է, որ որպես թե կիսով վեր եմ կացել, իսկ անկից առաջ իբրև մեռել տանը ինկած եմ եղել, և տունս սուգ ու շիվանի մի թատր դարձած է եղեր, բժիշկներս միանգամայն հուսակտուր են եղել. բժիշկների հուսահատությունը ազդել է ընտանիքիս վրա։ Երևակայեցեք, թե ի՞նչ օրի հասած կլիներ մեր տունը։ Ինչևիցե, բժիշկներու անընդհատ այցելությունն ու հրահանգները, կնոջս անձնազոհ կերպով գիշեր ու ցերեկ տարած խնամքը ինձ հարություն տվին: Սակայն երկու օրվան վեր կացած էի, ահա հանկարծ կնոջս բերնից արյուն պոռթկաց և հիվանդ պառկավ առնվազն տասներկու օր. 2—3 օր է, որ վեր կացել է, սակայն դեռ շատ թույլ․ բժիշկները չեն թողնում ոևէ աշխատանք կատարելու, որպեսզի նորից չի կրկնվի։ Իսկ ես, որ չափ որ վեր եմ կացել տակավին կես մարդ եմ։ Թոքային բորբոքումից թեև միանգամայն բուժվել եմ, սակայն գլուխս միշտ շշմած ու աչքերիս ծռվածությունը շարունակվում է։ Ինչպես երևում է ընկնելու ժամանակ այնպես խփվել է գլուխս քարի, որ թե ուղեղս ցնցվել է և թե աչքս ծռվել է: