Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

176. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1926. 21 փետրվարի
Էջմիածին

Հարգելի և ազնիվ բարեկամ ընկ. Աշխարհբեկ,

Հակառակ չափազանց մեծ ցանկությանս, չեմ կարողանում անձամբ գալ Երևան: Թեև տան մեջ նստած ինքզինքս բավականին ապաքինված եմ զգում, սակայն, երբ երբեմն դուրս եմ գալիս, ոչ գլուխս վրաս կարողանում եմ պահել և ոչ ել աչքերս լավ տեսնում են. դուրսը ամեն ինչ պղտոր եմ տեսնում և շատ անգամ քալած տեղս չեմ տեսնում: Սակայն հույս ունիմ, որ այդ ևս պիտի անցնի, որովհետև այս վերջին շաբաթը մեծ փոփոխություն եմ զգում աչքերիս նկատմամբ։ Գլխավորը, որ ամեն առարկա երկուք էի տեսնում, այդ ցավալի երևույթը անցել է, տանը ամեն ինչ բնական տեսնում եմ, միայն պղտոր մի քիչ, դուրսն է, որ դեռ մինչև հիմի վատ եմ տեսնում, երևի մեկ երկու շաբաթեն այդ ևս պիտի անցնի1:

Այսօր կամ վաղը Արտակ եպիսկոպոսը կգա Ձեզ մոտ. երևի նրա մանդատը2 կհանձնեք իրեն, շատ սրտով կպած կերևի գործին, նույնիսկ իրենց շահն էլ պահանջում է, որ լավ պահեն ամեն ինչ, քանի որ իրենց արդյունքն էլ այդ հիշատակարաններից է։

Նամակիս մեջ եմ դնում վարդապետ Խաչիկի դիմումը. լավ կլինի, որ պատասխանը ուղղակի իրեն հասցեին ուղարկեր: Միայն իմ կարծիքով անհետաձգելի է հուշարձանի շուրջը փոսերը3 լեցնել և այսուհետև, գարնան անձրևների ջրերից շենքը ապահովելու համար հարկ եղած աշխատանքը կատարել, ինչպես որ որոշել էինք ժողովում: Այս մասին խոսեցեք նախագահի4 հետ և ինչ որ հարկն է անել, ինձ գրեցեք Ձեր որոշումը, որպեսզի անձամբ գնամ հսկեմ