Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ղեկավարեմ աշխատանքները: Եթե օդերը լավ գնան, հույս ունիմ, որ այսուհետև կարող եմ ամեն օր գնալ Հռիփսիմե և աշխատանք կատարել:

Լավ կլիներ, որ Գայիյանեն ևս կոմիտեի պաշտոնական քննությունից անցներ, որովհետև այդ հուշարձանը ևս անհետաձգելի աշխատանքների կարոտ է: Եթե հնար ունիք, մի օրով գոնե Դուք եկեք, գնանք միասին տեսնենք և տեղեկագիր կազմենք:

Լսում եմ, որ Հաճի Ղարայի5 կողքին սկսում են օշականցիք տներ շինել, եթե Օշականի Գործկոմին դեռ չեք գրած պաշտոնական թուղթ, շտապեցեք գրել, եթե ոչ՝ վերջը դժվար կլինի։

Հարգանքներով՝
Թ. Թորամանյան

177. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

1926, 22 փետրվարի
Վաղարշապատ

ՀՀՊ Կոմիտեին1

Ավելի քան մեկ և կես տարի է, որ տևում է Ախիսի դամբարանի ցավոտ հարցը: Ըստ հնագիտական օրենքի մենք կարգադրեցինք, որ մեջը բնակվողներ միանգամայն հեռանան ուրիշ տեղ: Այս մասին քանիցս դիմել եմ Վաղարշապատի Գործկոմին, իսկ Գործկոմը կարգադրել է Աշտարակ, որ անմիջապես կարգադրեն Ախիս2 գյուղի նախագահին3, որպեսզի առանց ժամանակ անցնելու հող կամ տնատեղ հատկացնեն դամբարանի բնակիչ Թարխանյանին, որպեսզի Թարխանյանը միանգամայն հեռանա՝ ազատելով թե դամբարանը և թե կից եկեղեցվո շենքը, որ վերածված է դարբնոցի և գոմի։ Սակայն ինչպես երևում է մեր ներկայացուցիչ Ա. Մանասերյանի գրածից, Ախիսի Հողկոմը, որոշ նպատակով, չի ուզում բավարարել Կոմիտեի պահանջը, թեև Թարխանյանն ևս դժվարություններ է հարուցանում Հողկոմի առջև: Թարխանյանն ինքն էլ, որչափ որ տեղյակ եղած եմ, համակրություն չի վայելում գյուղացվոց մեջ: Վերջապես ինչ էլ որ լինի պատճառը, պետք է որ այդ դամբարանը և մոտի հուշարձանը ազատվի և մասնավոր խնամքի տակ դրվի: Իսկ նպատակի հասնելու համար, ինչպես գրում է մեր ներկայացուցիչը, պետք է, որ ուղղակի Հողժողկոմատից խիստ կարգադրություն