179. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
Էջմիածին
Սիրելի ընկ. Աշխարհբեկ,
Երեկ հոգեկան խիստ վրդովումով թողի Երևանը. իմ ծանր հուսախաբությունս եղավ պատճառ այս վրդովման։ Ինչպես Ձեզ հայտնի է ընկ. Մռավյանը խոստացավ ինձ վճարել յոթ ամսվան կենսաթոշակներս1 և այդ մասին կարգադրեց Լուսժողկոմի վարիչներուն: Չեմ իմանում, թե ինչպես այդ յոթ ամսվա (հոկտեմբերից մինչև ներկա տարվա ապրիլի վերջը) կարգադրությունը փոխվեց Լուսժողկոմատի մեջ երկու ամսվան, և պահանջագիրը դրեցին մարտ և ապրիլ ամսվան համար։ Վերջապես ժամը երեքին մոտ հազիվ վերջացավ պահանջագիրը, սակայն ստորագրող չկար, այսպիսով կասսը փակվեց ու ես մնացի առանց կոպեկ ստանալու։ Արդ այս վիճակին մեջ ինքս տկար, տասը օր ուրիշներու վրա հոգս լինելեն ձանձրացած՝ շատ տխուր հեռացա Երևանից։ Այժմ չգիտեմ, թե ինչպես պիտի իրագործվի յոթնամսյա թոշակիս ամբողջական գանձման գործը: Իմ կողմանե խնդրեցեք Ալ<եկսանդր> Իվանիչին, եթե մի հնար գտնե, նա միայն կարող է, թեև ես ամաչում եմ այդ տեսակ մանր բաներով զբաղեցնելու, հակառակ դեպքում ճարահատ այդ երկու ամսականը, որուն պահանջագիրը պատրաստ է ֆինբաժնում, շնորհ բերեք ստանալ և ինձ ուղարկել:
Ինչպես կերևի, Նավասարդյանի պաշտոնի2 կանչվելու հարցը շտապողական է դարձած, ընկ. Մատթեոսը այժմյանից սկսել է գանգատվել, որ ինքը մենակ չի կարող ամեն տեղ հասնել։ Երևի կիրակի օրը նա կխոսի Ձեզ հետ։
180. ԿԱՐԱՊԵՏ ՊԱԼՅԱՆԻՆ
Էջմիածին
Մեծարգո Կ. Պալյան,
Բերկրությամբ սրտի կարդացի Ձեր հունվար 22 թվական նամակը: Մինչև այժմ չի կարողացա պատասխանել հիվանդությանս պատճառավ. մահացու մի արկածե1 թեև ազատվեցա, սակայն