Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

12. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1905, 26 հոկտեմբերի
Ս. Պետերբուրգ

Մեծարգո բարեկամ,

Այս փող կինս իրան քրոջից ուղարկում է Օհանին. խնդրում եմ հանձնեցեք ըստ պատկանելույն:

Ստացա Ձեր նամակ և ծրար՝ այսինքն պատկերներ1։ Գեղեցիկ հիանալի են. շատ և շատ շնորհակալ եմ։ Մնացածի մասին ավելի մանրամասն նամակով կգրեմ։ Միայն մի հարց՝ արդյոք, այս տարվա գյուտ՝ «մոզայիկ» Սարգիսի դուռն2, չե՞մ կարող ունենալ կամ գոնյա նմուշը։ Ես անհանգիստ եմ, որ մինչև այսօր փող չեք ստացել։ Երկու երկու հ<արյուր ռուբլի> (չորս հարյուր) ռ<ուբլի> վաղուց ղրկված է։ Այս գումարից երկու հարյուր կնոջս ձեռքով է հանձնված փոշտին՝ Լեոի հասցեով, որ պիտի Ձեզ հասցներ, գուցե անկարգություններ խափան եղան:

Բարևներ սրտանց մերոնցից և ինձանից
Ն. Մառ