Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Je vous prie d'agréer, Monsieur et cher confrère, l’expression bien sincère de ma gratitude, de ma sympathie et de notre dévonement.

Henri FociIIon
Prcfesseur à I'Université de Paris
1927, 12 նոյեմբերի
Փարիզ

Պարոն և սիրելի պաշտոնակից.

Պարտականություն եմ համարում հայտնել Ձեզ մեր բովանդակ շնորհապարտությունը այն թանկագին ուշադրության համար, որ Դուք ցուցաբերեցիք իմ աշակերտ և բարեկամ պր. Բալտրուշայտիսի նկատմամբ Հայաստանում նրա ճանապարհորդության1 ընթացքում:

Նա գիտե, թե Ձեզ որքան է պարտական, որը չպիտի մոռանա, ինչպես մենք: Նրան լուսաբանել եք Ձեր խորհուրդներով: Դուք նրան թույլ եք տվել դիմելու Ձեր գիտությանը և փորձառությանը, նրա առաջ բաց եք արել Ձեր լուսանկարների անգնահատելի հավաքածուն։ Ւնձ հայտնի է, որ ուրիշ գիտնականներ ևս Ձեր կողմից գտել են նույն ազատամիտ վերաբերմունքը և սակայն փոխադարձել են Ձեզ իրենց ապերախտությամբ2 միայն: Վստահ կարող եք լինել, որ մենք բոլորովին տարբեր վերաբերմունք պիտի ունենանք: Մտադիր ենք հրատարակել դոկումենտների մի առաջին ժողովածու: Այդ աշխատության մեջ մեզ համար պիտի լինի մի պարտականություն և մի պատիվ՝ հիշատակել այն ինչ որ պարտական ենք Ձեզ: Հույսով եմ, որ մեր նոր հաստատած կապերը Ձեզ հետ կպահպանենք և եթե թույլատրեք կշարունակենք մեր գիտական համակրանքի բարի հարաբերությունները։

Մենք միշտ հպարտ պիտի լինենք՝ հարգանք մատուցանելու Ձեր այն փայլուն պրպտումներին, որը տարիներ շարունակ Դուք կատարել եք Ձեր գեղեցիկ հայրենիքի հրաշակերտների մեջ:

Խնդրում եմ ընդունել, պարոն և սիրելի պաշտոնակից, իմ ամենաանկեղծ շնորհակալության, համակրանքի և մեր նվիրվածության արտահայտությունը:

Հանրի Ֆոսիյյոն
Պրոֆեսոր Փարիզի համալսարանում