Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո, Խաչիկի նման մի մարդու բերնով զրպարտվիմ։ Ուստի կրկին անգամ խնդրում եմ, որ նախօրոք աշխատիք հեռացնել ինձնից ինձ սպառնացող զրպարտության հարվածը, երկրորդ՝ ազատել ինձ այդ տեսակ դժնդակ պարտականություններից։

Մնամ հարգանոք՝

Թ. Թորամանյան

Հ. Գ. Նամակս զուտ անձնական և բարեկամական նամակ է, խնդրում եմ, որ պաշտոնական չի համարեք, մնա Ձեզ մոտ, կարդացեք միայն Ալ<եկսանդր> Իվանիչին և կրկնեցեք իմ խնդիրներս։ Վստահ եմ, որ նա հոգ պիտի տանի ինձ գալիք չարիքը հեռացնելու։


196. ԱՏՐՊԵՏԻՆ

1928, 21 մարտի
Վաղարշապատ

Հարգելի և ազնիվ բարեկամ ընկ. Ատրպետ,

Վերջին բաց նամակնիդ ստացել եմ, անձկանոք սպասում եմ Ձեր անձամբ գալուն։ Երբ կգաք այն ժամանակ բոլոր Ձեզ հարկավոր եղած պարբերություններ և հատվածներ1 կարտագրենք և կթարգմանենք, եթե հարկ լինի, հակառակ դեպքում, եթե Ձեր գալը չի հաջողվի, այն ժամանակ գրեք ինձ, որպեսզի հարմար առիթ ստեղծեմ և Ձեր բաղձանքը կատարեմ։

Այս անգամ գալիս եմ Ձեզ մի ուրիշ խիստ կարևոր և գրեթե ինձ համար կենսական նշանակություն ունեցող մի խնդրով։

Դուք ինձ ասացիք, որ Գազանճյանը վերադարձած է Վիեննայից և Լենինականում պաշտոնի մեջ է, և թե նա պատմել է Ձեզ իր տպավորությունը Ստրչիգովսկիի մասին իմ հավաքածոյիս2 նկատմամբ և անոր դիտավորյալ կերպով հանած դժվարությունները աշխատություններս ինձ ետ վերադարձնելու3 համար։ Գազանճյանը, որ նշանակված էր թերևս Մակինցյանի կողմից՝ աշխատություններս իմ ցուցակիս համեմատ ետ ստանալու համար, բնականաբար պիտի զգացած լինի նաև Ստրչիգովսկիի վերադարձնելու համար տված դժվարությունների4 պատճառը, որ նա զրկվում էր ձրի շահագործման այն առատ նյութերից, որոնց համար ես այստեղ տասնյակ տարիներ մարտիրոսական տանջանքներ եմ քաշել։ Այնուամենայնիվ, 339