Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


13. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 5 հունվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Դժբախտ պարագաները արգելք եղան ինծի, որ ժամանակին չի կարողացա իմացնել Ձեզ 420 ռուբլիի գումարը ստացած ըլլալս, որուն 20-ը, ըստ Ձեր կամաց, ապահով միջոցով հասցուցի Օհանին։ Ներկայիվս կհայտնեմ իմ խորին շնորհակալություններս թե Ձեզ և թե Ձեր ազն<վուհի> տիկնոջ, որ չի դադարելով հոգածու ըլլալե, այս անգամ ալ սփոփեցիք թե՛ զիս և թե՛ իմ կարոտացած գերդաստանս, ուստի այս առթիվ կրկին ընդունեցեք նոր տարվո տոնական մեծ օրերու ջերմագին շնորհավորություններս և բարեմաղթություններս Ձեր թանկագին ամոլներուդ և Ձեր արժանավոր շառավիղ երկու փոքրիկներու հարատև երջանկության համար։

Անիի հողերը, ոչ միայն պարիսպին մեջ, այլ նաև պարիսպեն դուրս եղած հողերն ալ ամբողջովին աճուրդէ հանված են2, անշուշտ Ձեր պահանջով[1]։ Հետևաբար այդ հողերը, այժմ, բնականաբար, կմնան Ձեր իրավասության տակ, ուստի կխնդրեմ՝ նաև մեր երախտավոր հայր սուրբի կողմանե ալ, որ եթե կարելի է շուտով հասնի մեզի պաշտոնական ծրագիրներ և իրավունքներ այդ հողերու մատակարարության մասին, որպեսզի հնարավոր ըլլա հիմակվընե պետք եղածը ընել հառաջիկա ամառը արդյունավորելու համար, եթե քիչ ալ ուշանա Անին կզրկվի ներկա տարվա կարևոր հասույթեն։

Հայր սուրբը խնդրած է ինձմե կրկին հիշեցնել Ձեզ հրացանի4 խնդիրը, սակայն իմ կողմանե ես ալ կխնդրեմ, որ եթե հնար է՝ գո-

  1. Դեկտեմ<բերի> 29 թվականով հեռագիր եմ քաշել Ձեր հասցեին, կհուսայի պատասխան ստանալ, սակայն դժբախտաբար ոչինչ չստացա։