Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

203. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1928, 20 դեկտեմբեր
Փարիզ

Ճարտարապետ պր. Թորամանյանին
— հանձնել պր. Բունիաթյանի միջոցով

Երևան

Սիրելի պարոն,

Մեր բարեկամ պր. Շչուսեֆը ինձ հայտնեց Ձեր ցուցաբերած շահագրգռվածությունը արվեստի այն բոլոր հարցերում, որ վերաբերում են Հայաստանին։

Ուրախ պիտի լինեի ունենալով Ձեր աշխատակցությունը «Արվեստի տետրակներ»1 ամսագրին՝ ասորեստանյան արվեստի, Հայաստանի վրա հռոմեական ազդեցության և հայկական արվեստի վերաբերյալ։ Նույնպես կփափագեի, որ ինձ գրեիք մի շատ կարճ գրություն այն քառակուսի փոքր տաճարի2 մասին, որի բարձրությունը խնդրել էի պր. Բունիաթյանից։

Ինձ թույլ եմ տալիս համարձակորեն գրել Ձեզ, համաձայն պր. Շչուսեֆի պնդումին։

Սպասելով Ձեր պատասխանին, խնդրում եմ, սիրելի պարոն հավատալ իմ լավագույն զգացումներին։

Քրիստիան Զերվոս