Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հնությանց պահպանության կոմիտեի գրասենյակում: Ի սկզբան ուրախությանս չափ չկար։ Վիեննայում կազմած ցուցակս ձեռիս՝ սնդուկը բացի շատերի ներկայությամբ, և ի՞նչ տեսնեմ. 28 (քսան և ութ) հատ վերջնականապես ճշտված, գունավոր ու սևագույն լուսաստվեր նկարված վերակազմյալ պատկերներից միայն երեք հատ կային, մնացածները չկային։ Այնուհետև, միառմի համեմատելով ցուցակիս հետ, հետզհետե հանեցի կատարյալ ճշտությամբ չափագրված և գծագրված հատվածներս, ճարտարապետական չնաշխարհիկ բեկորներս ևն, ևն, որոնք թվով 1114 (հազար հարյուր տասն և չորս) հատ էին, մնացել էին 747 (յոթ հարյուր քառասուն յոթ) հատ։ Եվ այս ինձ հասած օրինակները, ի՞նչ աստիճան կեղտոտված ու այլանդակված էին, դուք կարող եք տեսնել և վստահ եմ, որ Ձեր աչքից ևս արտասուք պիտի հոսեցնե, ինչպես որ իմ աչքերիցս վազեցին։ Ա՜խ, աշխարհ սևացավ ինձ համար, ամենալավ և ամենակարևոր կտորներն էին, որ քամված էին աշխատութենես։ Որ հիշատակարանի ուսումնասիրության որ գնացած էի, մի քար չէի թողած առանց չափագրելու և գծագրելու, որպեսզի կարողանամ տանս նստած՝ ամբողջ վերակազմել և ուսումնասիրություններս գրի առնել։ Այժմ չիկա մի հուշարձան, որուն դետայլներից մեծ կամ փոքր քանակությամբ անհայտացած չի լինին8։ Վշտաբեկ եղած, ոչ մի տեղ հանգիստ չունեի, ամեն օր մազերս էի պոկում, ամիսներ քունը աչքերիցս կտրավ, դիմանալ չէի կարող այս ցավին։ Այնուամենայնիվ մյուս կողմից մտածում էի, որ ես եմ մեղավոր, ինչո՞ւ համար ես հավատացի և թողի այնտեղ։ Բայց անցածը անցել էր, կամաց կամաց հաշտվեցի դրությանս հետ և սկսեցի վերստին աշխատել եղածովը բավականանալով։ Այստեղ ևս թրքական արշավանքին կորուսել էի բոլոր գրավոր աշխատություններս և ավելի քան վեց հարյուր (600) նեգաթիվ 18X24 և 13X18 մեծությամբ:

Փոքր ինչ հանդարտվելուց հետո, «Խորհրդային Հայաստանի»10 մեջ հայտարարեցի11, որ շնորհիվ Հայաստանի կառավարության ջանքերի, Վիեննայում թողած աշխատություններս ստացա, սակայն չափազանց տուժած: Այս շնորհակալությունը հրապարակավ հայտնել իմ պարտքս էր, որովհետև ես ոչինչ չէի կարողանալու անել, ինքնին, եթե Հայաստանի կառավարության օժանդակությունը չի լիներ։ Սակայն հայտնի բան է, որ հարգելի պր. Ստրչիգովսկիին ոչինչ չէի կարող գրել, և չի գրեցի․ ի՞նչ պիտի գրեի, և ի՞նչ բանի փոխարեն շնորհակալ լինեի։ Եթե այն բանկը դրված 4․300 կռոնին համար պարտավոր լինեի գրել, դեռ գործերս և գրքույկը ինձ չի