Արդ, քանի որ Զվարթնոցի սահմանին մեջ, ոևիցե նպատակով պեղման աշխատանք կատարելը ՀՀՊ Կոմիտեի թույլտվությունից է կախված, ուստի ուղարկում եմ Ձեզ մոտ Գեղամ Թարխանյանին, Կոմիտեի պայմաններին ծանոթանալու և պատշաճ թույլտվություն ստանալու համար, եթե իհարկե Կոմիտեն հարմար կգտնի թույլ տալ նույնպիսի աշխատանք Զվարթնոցի սահմաններում։
Միայն իմ կողմանե պիտի հայտնեմ, որ Գեղամ Թարխանյանի փորելիք վայրը այն հողամասի վրա է, ուր կգտնվի հին Վաղարշապատի պարիսպը2, որը գտնելու համար մի քանի տարի առաջ ես և ընկեր Սենեքերիմը խուզարկեցինք և չի գտանք, որովհետև երկար տարիներ վրան անցնելով տեղը անհայտացած էր և մենք այն ժամանակ չէինք կարողացած փորելու ճիշտ կետը գտնել։
Ներկայիս Գեղամ Թարխանյանը խոստանում է այդ հողամասը մանրամասն հետազոտության ենթարկել պեղումներով (իհարկե մեր ցուցումներով) և գտնել նույն պատմական մեծ պարիսպի հետքերը։
Ուստի այս մասին բանակցել և Կոմիտեի իրավանց սահմանների մեջ նրան արտոնել փորումներ կատարելու, մնում է կախված Ձեր որոշումից և առաջարկվելիք պայմաններից:
208. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
Էջմիածին
ՀՀՊ Կոմիտեին1
Հունձքի ժամանակ բանվորներ չի ճարվելու հետևանքով ժանտախթից մեռած անասունների ոսկորներ2 հանելու աշխատանքս դադարած էր Զվարթնոցի սահմանին մեջ։ Երեք-չորս օրե ի վեր վերսկսված է աշխատանքը։ Առայժմ դեռ չեն փորում այն մասը, ուր երևացել էր մեր պարիսպը3, սակայն մեծ բլուրի հարավային կողմը, ուր երեք հորեր փորել են, այդ հորերի մեջ գտնվում են պատի անտաշ հետքեր, որոնք նախապես փորված ժամանակ դուրս եկել են, սակայն անասունների դիակները թաղելու ժամանակ հողի հետ քարերն էլ լեցրել են միասին, թեև պատի քարեր են, սակայն