Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրելի բարեկամ, երկար լռությանս ներողամիտ եղեք և հաճեցեք գրել ինձ, Ձեր և Ձերոնց ցանկալի որպիսության մասին: Կենդանի եք ամենքնիդ իմ հիշողության մեջ. առանձնապես օրերուն ճշմարիտ մխիթարանք կգտնեի Ձեր ընկերության մեջ։ Ազնիվ դրացին կփնտրվի ամեն տեղ։ Խնդրեմ հայտնեցեք հարգանքներս տիկնոջ և սերս փոքրիկներուն. Գառնիկը այժմ մեծացած և խելոքացած պիտի ուզեմ համարել, բայց ինձ հաճելի էին անոր չարաճճիություններն ալ: Տեր և տիկին Տեր Հակոբյաններուն իմ հարգալիր ողջույններս։

Պր. Ստրչիգովսկիի հետ մի անգամ միայն առիթ ունեցա տեսնվելու, շատ կարճատև։ Հարցուց Ձեր որպիսության մասին, բայց խոսք չըրավ գծագրությանց նկատմամբ։ Շատ ազնիվ անձնավորություն է dr Schwieger. Ստրչիգովսկիի վերաբերմունքեն3 ծագած անհաճո տրամադրութենեն ամենեն ավելի նա է զգացված։ Եվ այժմ կգտնվի (dr Schwieger) շվար դրության մեջ։ Նա մի քանի անգամ եկած փնտրած է զիս՝ խոսելու իր սրտի ցավեն. բայց զիս տան չէ գտած։ Խնդիրը այսպես է։ Երբ Ձեր գծագրությունները կգտնվեին ինստիտուտի4 մեջ, նա հիմնված անոնց վրա, պատրաստած է յուր պրոֆեսորության աստիճանի քննածառը5։ Առ այս մտած է ուժեն ավելի ծախքերու մեջ՝ գծագրությանց օրինակներ հանել տալու համար և այլն։ Այժմ իրաց առած նոր հանգամանքը անել դրության մեջ թողուցած է զինքը։ Նա չուզեր անազնիվ գտնվիլ և առանց Ձեր բացահայտ թույլտվության հրատարակել Ձեր նյութերեն քաղածները (իհարկե Ձեր անվամբ)։ Պիտի խնդրեր, որ ես միջնորդեի Ձեր մոտ, ստանալու Ձեր հավանությունը։ Եթե Դուք տրամադիր եք ընելու իրեն այս շնորհը, կարող եմ խորհուրդ տալ, որ համարձակ դիմե Ձեզ6։ Ինքը չափազանց բարեխիղճ և ազնիվ անձնավորություն է։

Իմ զբաղումներս կերթան առաջ։ Զբաղված եմ նաև «Հանդեիս»7 խմբագրական գործերով։ Ի՞նչ կըլլա Ներսես Շինողը8։

Մաղթելով Ձեզ առողջություն և հաջողություն՝

Հ<այր> Ն. Ակինյան