211. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
Վաղարշապատ
Մեծահարգ ընկ. Գարեգին Լևոնյան,
Հարգելի բարեկամ,
Քավ լիցի, որ մտքիցս անցնեմ, թե իմ խնդիրիս կարևորություն չի տվիք. անշուշտ արգելիչ մի ուրիշ զորեղ պատճառ կար, որ գոնե երկու տողով իսկ չիմացուցիք, թե ինչ հետևանքի հասավ խնդիրս կրաշաղախի անալիզի1 մասին, գուցե մերժվեց, կամ բնավ առիթ չունեցաք առաջարկելու մեր նախագահին2։ Այս մասին խնդրում եմ մի քանի տողով ինձ իմացնելու շնորհ բերեք։ Առայժմ ինձ հետաքրքրող անմիջական հարցը այս է, իսկ Ձեր անձամբ գալու մասին այնքան էլ չեմ շտապում, երբ որ հարմարություն ունենաք, իհարկե, կգաք և մի օր կզոհաբերեք Ձեր վաղեմի բարեկամի համար։
Հարգանքներով՝ Ձեր ազնիվ տիկնոջ և Ձեզ,
Մնամ ի սրտե բարեմաղթու Ձեր երջանկության՝
Հ. Գ. Թեև շատ փափագում էի անձամբ գալ3, բայց վերջերս ինքզինքս լավ չեմ զգում, առողջությունս խանգարված է վերջերս: Խնդրում եմ ինձ իմացրեք, թե Աճառյանի «Արմատական բառարանի»4 Գ հատորի վերջին պրակը լույս տեսա՞վ, թե ոչ տակավին։