Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

212. ԳԱՌՆԻԿ ՀՅՈՒՍԻՍՅԱՆԻՆ

1931, 14 ապրիլ
Երևան

Մեծարգո և ազնիվ բարեկամ,

ընկ․ Գառնիկ Հյուսիսյան,
Սոխում

Երկու նամակներդ ստացել եմ, չափազանց շնորհակալ եմ, որ այդքան նեղություն կրում եք1 հանուն մեր բարեկամության, շատ եմ խնդրում, որ ներողամիտ լինիք։ Փոխադարձ՝ իմ կողմից, նույնպես պատրաստ եմ Ձեր որևիցե հանձնարարությունները կատարելու, երբ որ պետք կլինի։ Ես գիտեմ, որ ոչ միայն հոգնություններ կրեցիք, այլև սրտմաշուքների ևս ենթարկվեցիք։ Բայց երբ ի նկատի ունենանք, որ սա ևս հասարակական մի աշխատանք է և տեղիս Պետական թանգարանի մի ամենակարևոր պակասը պիտի լեցնե, այն ատեն թե՛ Ձեր և թե՛ իմ աշխատանքները մի տեսա էլ հաճույքի կփոխվին։

Էնթարի2, շալվար3, կըլտր4. և ուրիշ մանրամասնությունների համար, թանգարանի վարչությունը Ձեր գնահատության մասին գրեթե առարկություն չունեցան, միայն թե մի քիչ թանկ են գտնում թարապուլուս գոտին5։ Եթե այն ևս մի քիչ կարողանաք աժան ձեռք բերել, այն ժամանակ մեր Երևանի թանգարանի ազգագրական բաժնի մեջ մի կատարյալ զարդ պիտի լինի։

Դրամը անմիջապես պետք է որ փոխադրվեր, սակայն մի թյուրիմացության պատճառով ոչ միայն երկու օր ուշ մնաց, այլև փոխանակ հեռագրով ղրկելու, փոշտով փոխադրել է մեր գործավարը։ Եղածը եղած էր, թեև շատ ցավեցինք այս երկրորդ թյուրիմածության համար ալ։ Ուստի մասամբ այս թյուրիմացության