Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առայժմ, որպեսզի անցյալ տարվան նման նորեն չի գլորվիմ հուսահատության անդունդը։ Կովկասի դրությունը Ձեզ հայտնի է, կրնաք հետևցնել, որ մազի չափ հույս չեմ կարող ունենալ այս կողմերու վրա։ Իմ միակ վերջին հույսս Ճեմարանի խոստման վրա է, ուստի, պարզապես, այս տարի իմ ճակատագիրս կվճռե այդ խոստման կատարվիլն կամ մերժվիլն, որպեսզի, եթե չի պիտի կատարվի, այլևս փոխանակ իզուր այս ալեկոծյալ տխուր օրերու մեջ թշվառ ու կարոտ տարուբերվելու, ժամանակին երթամ տեղս8 և վերջ տամ այս ամենօրյա հոգեմաշ վիճակիս: Կխնդրեմ չի մեղադրեք զիս այսպես վճռական կերպով գրելուս. Դուք կրնաք մտնել իմ դրությունս և հասկնալ վիճակս, հետևաբար միակ վերջին թախանձանքս է, որ կարելի եղածին չափ շուտով իմացնելու բարեհաճիք:

Հարց տված էիք «Սարգսի» դռան9 մասին, թե կարելի՞ է գոնե նմուշ ունենալ։ Ես ձեռնարկեցի դռան կազմակերպյալ աշխատության, թեև ներկա հանգամանքներու մեջ մեր շուրջը կատարվող տխուր իրողություններու առջև անկարելի էր այս տեսակ զարհուրելի աշխատանք, սակայն ինկատի ունենալով, որ նմուշները այն տպավորությունը չեն թողուր, ինչ որ կազմակերպված դուռը, ամեն կերպով ինքզինքս լարած ձեռնարկեցի աշխատության։ 35 օր է, անընդհատ կաշխատիմ միմիայն այդ գործին վրա, և դեռ հազիվ վերջանա տասը օրեն: Ավարտելուն անմիջապես կհանձնեմ փոշթին: Այս աշխատանքս թող ինքը խոսի իրեն համար, միմիայն ես շատ ուրախացեր եմ, որ Ձեր պեղման նյութերուն մեջ ամենափառավոր զարդը պիտի լինի։

Ինչպես քանիցս Ձեզ խնդրել եմ, անգամ մը ևս կհամարձակիմ խնդրելու, որ Ձեր այն հրատարակություններեն, որոնց մեջ տպագըրված կան իմ աշխատություններես10, երեքական օրինակ ինծի խրկելու շնորհ բերեիք։ Կհուսամ, որ այս վերջին աշխատություններս ալ ի մոտո լույս կտեսնին։

Վրույրը այստեղ կձմեռե խաղաղության պատճառով և ամբողջ ընտանյոք Ձեզ հարգանքներ կուղարկե իմ միջոցավ։

Նույնպես իմ կողմանե շնորհ բերեք Ձեր ազն<վուհի> տիկնոջ11 իմ երախտագիտուն զգացումներս ներկայացնելու, և տաք համբույրներս երկու սիրուն փոքրիկներու։

Մնամ միշտ Ձեզ խոնարհ ծառա՝
Թորոս Հ. Թորամանյան

Հ. Գ. Պ. Ալեքսանին տանը կբնակիմ, մեր հասցեն է Александрополь Комендантская ул. № 33