Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

213. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1933, 27 օգոստ<ոսի>
Փարիզ

Սիրելի ընկ<եր> Թ. Թորամանյան,

Ձեր երկու նամակները ստացա։ Շատ ցավեցա իմանալով, որ հիվանդացեր եք1։ Պետք է անշուշտ ամեն բանե առաջ հոգ տանիք Ձեր լիակատար բուժումը ձեռք ձգելու, ատեն մը քիչ աշխատանքով, հարկ եղած րեժիմին հետևելով:

Կազմվածք ունիմ, Երևանի ամենեն հմուտ բժիշկներն են, որ Ձեզ կդարմանեն, կհուսամ, որ շատ չանցած կհաղթեք այդ տկարությանը ու երբ լավանաք էն առաջ Ձեր ուժերը հատկացնելու եք «հայ ճարտարապետությանը» Ձեր խոշոր ու ամենակարևոր աշխատությունը վերջացնելու։

Արդյոք առաջի հատորի Ա պրակը հրատարակվեցա՞վ արդեն, Բ պրակը2 հանձնեցի՞ք Կուլտուրայի ինստիտուտին3: Երանի թե այդպես եղած ըլլա, որով և հաճույքն ունենանք ի մոտո այս երկու պրակները տպագրված տեսնելու։ Գալով այն հավաքածուին, որու մասին Ձեզ գրեր էի, անոր հրատարակությունը վեց ամիս հետո կսկսի: Եթե մինչև այն ատեն ինքզինքնիտ լավ զգաք և կարենաք, առանց Ձեր առողջության և նաև Ձեր խոշոր, էական երկասիրության ավարտման վնասելու գրել հոդված մը— հոգ չէ թե ոչ շատ ընդարձակ— հայ ճարտարապետության վերաբերյալ ընդհանուր նկարագիր ունեցող նյութի մը վրա, գրեցեք ու ղրկեցեք։ Բնականաբար հավաքածոն հրատարակողները շատ գոհ կըլլան։ Իսկ եթե չկրնաք, 4—5 ամիս հետո երկտող մը ղրկեցեք, որպեսզի Ձեր մեկ