Այս էջը հաստատված է
1. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 17)
Բնագիրը պահվում է Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։
- Խոսքը Ն. Մառի պատվերով՝ Անիի պեղումների լուսաբանման համար Թորամանյանի կատարած չափագրությունների և վերակազմության նախագծերի մասին է, որը պրոֆեսորը օգտագործում էր Անիի վերաբերյալ կարդացած զեկուցումներում ն տպագրվող աշխատություններում։
- Արևելյան Հայաստան գալուց և պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրվելուց հետո, մինչև սովետական կարգերի հաստատումը, Թորամանյանը դադարում է պարապել գործնական ճարտարապետությամբ, որի հետևանքով զրկվում է ապրուստի միջոցներից։ Իր նյութական կարիքները բավարարելու համար, նա ստիպված է լինում ընդունել դրամական օժանդակություն, ինչպես առանձին անհատներից, նույնպես և պետական հաստատություններից ու ընկերություններից։
Թորամանյանին օժանդակող, կամ օժանդակություն կազմակերպող սակավաթիվ անհատների թվում, սկզբնական շրջանում, առանձնահատուկ տեղ է գրավում պրոֆեսոր Ն. Մառը, որը բացի ձեռնարկած միջոցառումներից, նաև օգնում էր նրան՝ վարձատրելով իր հանձնարարած աշխատանքների համար, որոնցից մեկի մասին պահպանվել է Մառի ձեռքով գրված հետևյալ փաստաթուղթը.
«В императорскую археологическую комиссию
<1905>
Честь имею сообщить
- Раскопки в Ани начаты с 4-го июня.
... Здесь одновременно со мною работает архитектор Торос Тораманян над сохранившимися на поверхности памятниками. Делает снимки, планы, рисует подробности и пр. Из любезности делает кое-что и для