Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

моих раскопок, обещал даже на месте же конструировать. Его работы отличаются замечательной точностью и большим пониманием особенностей армянских построек. Мне совестно пользоваться даровою работою весьма скромного и талантливого труженика, и я очень прошу Имп<ераторскую > археол<огическую> комиссию дать мне для хотя бы частичного вознаграждения названного архитектора 150 или 100 рублей».

(Բնագիրը` Թ Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ)։

  1. Խոսքը Անիի Առաքելոց եկեղեցու վերակազմության նախագծի մասին է:
  2. Սեղան բառով Մառը ակնարկում է եկեղեցու բեմը, կամ արևելյան աբսիդը:
  3. Պեղածո նյութերի պահպանման և ցուցադրման համար մինչև հատուկ շենք կառուցելը, պրոֆ. Մառը թանգարանի էր վերածել Անիի Մանուչեի մզկիթը: Նոր շենքը հիմնադրվել է 1908 թվականին: Ակնարկը վերաբերում է այդ մզկիթի սրահին։


2. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 18)

Բնագիրը պահվում է ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ:

  1. 1904 թվականից Թորամանյանը բնակության մշտական վայր է ընտրում Ալեքսանդրապոլ քաղաքը (այժմ Լենինական), ուր ապրում է մինչև 1921 թվականը:
  2. Այս արտահայտության տակ պետք է հասկանալ ամռանը կատարած դաշտային աշխատանքների՝ հուշարձանների չափագրությունների մաքրագծումը, վերակազմումը և գրական աշխատանքների կատարումը։
  3. Խոսքը Թորամանյանի Անիում կատարած չափագրությունների և ուսումնասիրությունների մասին է։
  4. Հավանաբար նշված գումարը ուղարկվել է Ն. Մառի կողմից, որի մասին տե՛ս 1-ին նամակի № 2 ծանոթությունը։
  5. Խոսքը Անիի վանահայր Միքայել վարդապետ Տեր-Մինասյանի մասին է:


3. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 20)

Բնագիրը' Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը Պետերբուրգի Հայ եկեղեցու կալվածքների կառավարման խորհրդի մասին է, որը խոստացել էր պրոֆ. Մառին օժանդակել Թորամանյանին:


4. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 21)

Բնագիրը ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ: