Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  1. Իր ծննդավայր Շապին Գարահիսարից հեռանալուց հետո, մինչև Արևելյան Հայաստան գալը, Թորամանյանը բնակվել է նախ՝ Կոստանդնուպոլսում, իսկ հետո Բուլղարիայում և ապա Ռումինիայում։ Տվյալ դեպքում խոսքը իր վերջին բնակավայրը վերադառնալու մասին է, որպիսի որոշում Թորամանյանը կայացրել է բազմաթիվ անգամ՝ նյութական սուղ պայմանների ճնշման տակ, սակայն երբեք չի իրագործել՝ կառչելով բարելավման ամեն մի չնչին հույսից։
  2. Տե՛ս նամակ № 3 և 1-ին նամակի № 2 ծանոթությունը։
  3. Տե՛ս 2-րդ նամակի № 3 ծանոթությունը։


5. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 22)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 1-ին նամակի № 2 ծանոթությունը։
  2. Տե՛ս 2-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  3. Խոսքը Անի գնալու մասին է։
  4. Նամակագիրը նկատի ունի Պետերբուրգի կայսերական հնագիտական մասնաժողովի կողմից հուշարձանները ուսումնասիրելու, չափագրելու և լուսանկարելու իրավունք վերապահող «Открытый лист» կոչված արտոնաթերթիկը, որում ասված է «Дан от Императорской археологической комиссии художнику-архитектору Торосу Тораманяну на право производства архитектурно-художественных и фотографических работ, а равно снятия планов в городище Ани и его окрестностях.

В удостоверение сего свидетельствуется подписью с приложением казенной печати.

Председатель комиссии (подпись)
Делопроизводитель (подпись)»

Թորամանյանի արխիվում պահպանվել են 1905, 1906, 1909, 1910, 1912 և 1914 թվականներին օգտագործված արտոնաթերթիկները, որոնք բոլորը տրվել են Ն. Մառի միջնորդությամբ։

Ուշագրավ է, որ 1904 թվականի համար, այդ արտոնագիրը տվել է անձամբ ինքը՝ պրոֆ. Մառը, որում ասված է.

«Удостоверение

Сим удостоверяю, что для научной историко-археологической работы об Ани мною заказаны архитектору Торосу Тораманяну, предъявителю сей записки, рисунки орнаментов и чертежи планов и архитектурных подробностей откопанных мною и других зданий в городище Ани. Посему покорнейше прошу гг. представителей местной администрации оказывать названному лицу законное содействие.

14 июля 1904 г.

Командированный Имп<ераторской> археологической
комиссиею для изучения и раскопок в Ани
ординарный проф. Имп<ераторского> С<анкт>
П<етер>бургского университета
Н. Марр»

( Բնագիրը Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ)