Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 40)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 10-րդ նամակի № 1 ծանոթությունը:
  2. Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունը։

19. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 41)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Մինչև 1940 թվականը Երևանի Մաշտոցի անվան մատենադարանը գտնվում էր Էջմիածնում։
  2. Խոսքը Պետերբուրգի կայսերական ճեմարանի կողմից Թորամանյանին հատկացրած դրամական օժանդակության (տե՛ս նամակ № 15) մաս առ մաս առաքման մասին է։ (Տե՛ս նաև 1-ին նամակի № 2 ծանոթությունը)։
  3. Խոսքը Անիի հուշարձանների ուսումնասիրության գնալու մասին է։
  4. Տե՛ս 8-րդ նամակի № 5 ծանոթությունը։
  5. Տե՛ս 10-րդ նամակի № 1 ծանոթությունը։

20. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 42)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 15-րդ նամակը և նախորդ նամակի № 2 ծանոթությունը։
  2. Տե՛ս 2-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  3. Տե՛ս 8-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  4. Խոսքը Անիի Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու մի բեկորի մասին է, որի մոտավոր գծագիրը տե՛ս նամակ № 25։
  5. Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունը։
  6. Խոսքը Անիի թանգարանում պահվող պեղածո նյութերի կատալոգի մասին է, որի առաջին և երկրորդ գրքերը կազմել և հրատարակել է պրոֆ. Մառը 1996 և 1908 թվականներին՝ «Անվոյ շարք» ընդհանուր խորագրով։
  7. Խոսքը Գևորգ Գապզիմալյանի մասին է։
  8. Ալեքսանդրապոլցի վաճառականներ Գևորգ Գապզիմալյանը և Հակոբ Կարանյանը ցանկացել են Անիում կառուցել հյուրանոց։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է եղել ստանալ Կայսերական հնագիտական մասնաժողովի թույլտվությունը, որի համար Ն. Մառը խոստացել է իր աջակցությունը։
  9. Տե՛ս 8-րդ նամակի № 5 ծանոթությունը։
  10. Խոսքը Ն. Մառի ավագ որդու՝ Յուրիի մասին է։