Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց profil-ներով` յուրաքանչյուրին քով նշանակված անոնց չափը և նկարագրված գրաված դիրքը:

Բացի plan geometrigue-ներե perspective պիտի նկարեմ այն ամեն շինությունները, որոնք դյուրավ ըմբռնելի չեն plan geomeltigue-ի վրա, ինչպես նկարված է Առաքելոցի գավիթը և Ղոշավանքի Ռուզուքանի դամբարանը։

Բուն texte-իս մեջ պիտի մտցնեմ բաղդատության համար այն բոլոր ձևերը, սյուներու, խարիսխներու, խոյակներու, պատուհանի և դրանց շրջանակներու և այլ ճարտարապետական բոլոր ձևերու, նշանակելով անոնց չափը, դիրքը և շինության թվականը, որոնք գոյություն ունեցած են զանազան տեղերու վրա հայոց արվեստի մեջ` զարգացումեն կամ հառաջ և կամ հետո, զորս հավաքեր եմ բավական քանակությամբ մեծ հեղինակներու գործերեն և պիտի աշխատիմ ավելի ճոխացնել, որչափ որ հնար ըլլա ինծի, ասով գուցե դյուրություն տամ գծելու այն շավիղը, ուրկեց ծագեր է հայ արվեստը և տարածվեր է ամեն կողմ։

Որպեսզի հայոց ճարտարապետության մասին ամբողջական գաղափար մը կազմել հնար լինի, պիտի ջանամ ավելցնել հավաքածոյիս մեջ Թալինի, Մաստարայի, Մրենի, Բագարանի, Տեկորի, Ալամի, Դըզ Ղալայի և այլ X դարեն առաջ շինված հիշատակարաններու, եթե ոչ մանրամասնությամբ, գեթ անոնց ճշտված plan-երը, facade-ները, coupe-ները և այլ գլխավոր հատկանիշ բացատրող զարդաքանդակները։

Շատ ցանկալի էր պատկերներուս հետ միացնել մինչ ցարդ ըրած հետազոտություններուս արդյունք ենթադրություններս ու եզրակացություններս, սակայն, թողունք անոր ռուսերեն թարգմանելու համար առջևս եղած դժվարությունները, նաև չեմ կարողացած ամփոփել և դասավորել` հայոց ավելի հնագույն հիշատակարանները, հետազոտելե բախտի բերմամբ զրկված ըլլալուս համար, ուր թերևս նորանոր հատկություններ հեղաշրջեն իմ այսօրվան եզրակացություններս։ Ուստի կխրկեմ միայն մի կարճ ամփոփում, որն որ եթե համեմատաբար քիչ ճշմարտություններ ալ պարունակե, գոնե առիթ կուտա կարող մասնագետներով զիս սրբագրելու համար հրապարակ գալ, որուն հետևանքը կըլլա անշուշտ, մութ մնացած շատ մը կարևոր հարցերու ցանկալի լուսաբանությունը։

Արդ խոնարհ հարգանոք դնելով երախտագիտություններս յոտս կաճառիդ, մնամ միշտ Ձեզ ծառա`

Թ. Թորամանյան»

(Բնագրի պատճենը Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Ամբողջությամբ տպագրվում է առաջին անգամ)։

3. Հիշատակված զեկուցումը նույնպես ուղղված է Պետերբուրգի կայսերական գիտությունների ակադեմիային 1907 թվականի նոյեմբերի 26-ին հետևյալ խորագրով։

«ԲԵԹՐՍՊՈԻՐԿԻ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԳԻՏՈԻԹԵԱՆՑ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԱՐԳԵԼԻ ԿԱՃԱՌԻՆ,

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՍՈԻԹՅՈԻՆ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

(Տե՛ս Թ. Թորամանյանի «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» հ. II, Երևան, 1948, էջ 45— 60 (անվերնագիր)։ 4. Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունը։ 5. Տե՛ս 11-րդ նամակի № 8 ծանոթությունը։