Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30-րդ նամակի № 5 ծանոթությունը), որը լույս է տեսել՝ «Արարատ», 1909, № 1, «Ակամա պատասխան» խորագրով՝ ուղղված Ն. Մառի հետևյալ հարցումի դեմ.

«Но разве о. Месропу неизвестно, что архитектор Тораманян не только «нарисовал общий план всех построек», но и первый разгадал своеобразною структуру круглого храма Бдящих сил, первый же составил соответственно подробный, притом мотивированный план этой «главной» (բուն) церкви?. И г. Тораманян давно уже напечатал...

Многоуважаемый о. Месроп, надеюсь, после сих моих строк найдет целесообразным заблаговременно высказаться в печати как вполне сведущее в данном пункте лицо, насколько это замечательное совпадение возникло зависимо или, наоборот, независимо от реконструкции архитектора Тороса Тораманяна».

(Տե՛ս Ն. Մառ, «Անվո շարք», ս. Պետերբուրգ, 1908, № 2, էջ IV)։

Մեսրոպ վարդապետը իր պատասխանում անհամոզիչ կերպով ջանում է արդարացնել իր կողմից Զվարթնոցի հատակագծի Թորամանյանի վերակազմությունը ճարտարապետ Քրիստափոր Տեր-Սարգսյանին վերագրելու կեղծիքը։

3. Ի պատասխան Մեսրոպ վարդապետի, մամուլում հանդես է գալիս նաև Թորամանյանը (տե՛ս նամակ № 63), որից հետո Մեսրոպ վարդապետը այլևս ճարտարապետական խնդիրների շուրջը Թորամանյանի հետ բացահայտ չի վիճել։
4. Տե՛ս 54-րդ նամակի № 1 ծանոթությունը։
5. Տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը։
6. Այդ հանձնարարականը գրված է եղել 1904 թվականին։ Ն. Մառի արխիվում չի պահպանվել։


62. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 121)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (տե՛ս 60-րդ նամակի №1 ծանոթությունը) աշխատությանը պրոֆ. Մառը նվիրել է առանձին գրախոսական «По поводу работы архитектора Тораманяна «О древнейших формах Эчмиадзинского храма» խորագրով, որը տպագրվել է «Записки Восточного отделения Императорского русского археологического общества», том XIX, С. Петербург, 1909.

Այդ գրախոսականում ասված է «Այժմ տիրող կարծիքներից դուրս, որոնք մեծ նշանակություն են տալիս թե՛ գրական և թե՛ պատմական լեզվի հետազոտությանը, ևս ամենից շատ և ամենից առողջ լույս սպասում եմ ճարտարապետական հուշարձանների լեզվից, որը մենք կսովորենք հասկանալ։ Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցչին» (էջ 12)։

  1. Խոսքը վերաբերում է Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» ուսումնասիրության (տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը) բովանդակությանը, որտեղ հեղինակը շարադրում է իր տեսակետները այդ տաճարի IV—XVI դարերում կրած վերափոխությունների մասին։ Ի տարբերություն իրեն նախորդող ուսումնասիրողների Թորամանյանը վերափոխություններ է մատնանշում ոչ միայն շինության պատերի, այլև հատակագծի ձևի մեջ։
  2. Տե՛ս 56-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  3. Տե՛ս 8-րդ նամակի № 5 ծանոթությունը։