Այս էջը հաստատված է
- Ակնարկը վերաբերում է այդ թարգմանական աշխատանքին։
- Լույս է տեսել 1842 թվականին Էջմիածնում։
- Խոսքը Աբել արք. Մխիթարյանի «Պատմութիւն ժողովոց Հայաստանեաց եկեղեցւոյ» խորագրով գրքի մասին է, տպագրված Վաղարշապատում 1874 թվականին։
- Տե՛ս 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Տե՛ս 8-րդ նամակի № 5 ծանոթությունը։
65. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
(էջ 139)
Բնագիրը՝ Հայկական ՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։
- Տե՛ս նամակ № 63։
- Տե՛ս 59-րդ նամակի № 10 ծանոթությունը։
- Տե՛ս 53-րդ նամակի № 3 ծանոթությունը։
- Խոսքը «Արարատ»-ի 1909 թվականի փետրվարի համարում լույս տեսած Գարեգին Հովսեփյանի «Նամակ խմբագրութեան» հոդվածի մասին է, որը ուղղված է Մեսրոպ վարդապետի դեմ՝ ի պաշտպանություն պրոֆ. Ն. Մառի և ճարտարապետ Թորամանյանի։
- Խոսքը «Արարատ»-ի 1909 թվականի հունվարի համարի մասին է, որտեղ լույս է տեսել Մեսրոպ վարդապետի Մառի դեմ ուղղված «Ակամայ պատասխանն» հոդվածը (տե՛ս 61-րդ նամակի № 2 ծանոթությունը)։
- Ակնարկը վերաբերում է Մեսրոպ Տեր-Մովսեսյանին։
- Տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Տե՛ս 62 -րդ նամակի № 2 ծանոթությունը։
- Տե՛ս 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։
66. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 140)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ:
- 1909 թվականին պրոֆ. Ն.Մառը ընտրվել է ակադեմիկոս, հավանաբար Թորամանյանը շնորհավորում է այդ կոչումը։
- Տե՛ս 1-ին նամակի № 2 ծանոթությունը։
- Տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Խոսքը պարտքով ճանապարհածախս ձեռք բերելու և Անիից վերջնականապես մեկնելու մասին է։ Տե՛ս 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Տե՛ս 2-րդ նամակի № 3 ծանոթությունը։
- Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Թորամանյանը ծնվել է Փոքր Հայքի Շապին Գարահիսար քաղաքում 1864 թվականի մարտի 19-ին, որտեղից դուրս է եկել 1884 թվականին։ Վերստին ծննդավայր գնալու սույն նամակում նշված փափագը առմիշտ մնացել է անիրագործելի։