Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


67. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻՆ

(էջ 141)

Բնագիրը՝ Հայկական ՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է աոաջին անգամ:

  1. Տե՛ս 59-րդ նամակի № 10 ծանոթությանը։
  2. Ակնարկված հայտարարությունը տպագրված է՝ «Մշակ», 1909, № 61։
  3. Խոսքը Թորամանյանի «Բաց նամակ արք. Մեսրոպ վարդապետին» հոդվածի մասին է, որր տպագրվել է «Մշակ»-ի մի քանի համարներում (տե՛ս նամակ № 63)։
  4. «Կուսակցական» բառի տակ տվյալ դեպքում Թորամանյանը նկատի ունի ժամանակի տարբեր թերթերի միջև գոյություն ունեցող խմբակայնությունները։
  5. Խոսքը պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության մասին է։


68. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 143)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է աոաջին անգամ։

  1. Տե՛ս 64-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Տե՛ս նամակ № 66, նաև 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  3. Լեոնտիևը 1909 թվականին հրատարակել է «Поощряется ли у нас искусство? (По поводу мытарств Тораманяна)» խորագրով հոդվածը («Новости Закавказья», 1909, № 37), որտեղ դրվատելով ճարտարապետ Թորամանյանի կատարած ուսումնասիրությունները, միաժամանակ հասարակության ունևոր դասի ուշադրությունն է հրավիրում նրա նյութական ծանր կացության վրա:
  4. Այդ հոդվածը առայժմ հայտնաբերված չէ։
  5. Տե՛ս 3-րդ նամակի № 1 ծանոթությունը։


69. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

(էջ 145)

Բնագիրը՝ Հայկ․ ՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։

  1. Գառնի— պատմական բերդաքաղաք։ Հայտնի է III դարում (մ. թ. ա.) կառուցված ամրոցով, հեթանոսական տաճարով և V դարի բազիլիկ եկեղեցիով։ 1949 թվականից կատարվում են ամրոցի պեղումները։
  2. Խոսքը ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանի մասին է։
  3. Ակնարկված տեսակցությունը տեղի է ունեցել Անիում 1909 թվականի հունիսին, երբ նորընտիր կաթողիկոսը Պոլսից Էջմիածին ուղևորվելիս ճանապարհին, մի շարք քաղաքների և գյուղերի թվում, այցելել է նաև Անի։
  4. Տե՛ս 59-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  5. Տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը։