Այս էջը հաստատված է
85. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
(էջ 165)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ:
- Տե՛ս 76-րդ նամակը և նրա № 2 ծանոթությունը։
- Թորամանյանի «Տեկորի տաճարը» գրքի նկարների կլիշեների մի մասը պատրաստվել է Փարիզում (տե՛ս նամակ № 90): Չոպանյանի հսկողությամբ, նշված գումարները ուղարկվել են այդ աշխատանքի ծախսերի համար:
- Տե՛ս 78-րդ նամակի № 2 ծանոթությունը։
- Տե՛ս 75-րդ նամակի № 1 ծանոթությունը:
- Գարեգին Հովսեփյանը մի ժամանակ եղել է Հռիփսիմեի վանքի վանահայրը և բնակվել է այնտեղ։
86. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 167)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ:
- Տե՛ս 74-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Պետերբուրգում:
87. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
(էջ 169)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ Արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։
- Ձվաձև, կարճ վզով, հաստ պատերով և ծանր քաշով, թրծած կավից սրվակ, որից մեծ քանակությամբ հայտնաբերվել են Անիի և հետագայում Դվինի պեղումների ընթացքում։
- Սնդկամանը դուրս է գրվել Գարեգին Հովսեփյանի հասցեով, որը ստանալուց հետո պետք է այն ուղարկեր Ն. Մառին Պևտերբուրգ։
- Տե՛ս 59-րդ նամակի № 7 ծանոթությունը:
- Երբ Անիում պեղումների ժամանակ հայտնաբերվել են սնդկաման կոչված անոթները, դրանց ազգագրական էության մասին առաջին ծանոթությունը տեղում տվել է Թորամանյանը՝ նման անոթների պատրաստումը և գործածությունը մանկության տարիներին տեսած լինելով հայրենի Շապին-Գարահիսար քաղաքի մոտ գտնվող Թամզարա գյուղում, որի բնակիչները ըստ ավանդության եղել են անեցիներ (Տե՛ս Թորամանյան, նյութեր, հ, 1, էջ 373)։
Ավելի համոզիչ դարձնելու համար իր բանավոր խոսքը, Թորամանյանը Թամզարայից բերել է տալիս երկու այդ տիպի անոթներ և դրանց մասին ունեցած ծանոթությունների հետ ուղարկում է Մառին։
- Տե՛ս 74-րդ նամակի № 7 ծանոթությունը։